KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Պողոսյան:Բրյուսելյան հանդիպումից ակնկալիքներ չկան․ Փաշինյանը, Ալիևը, Միշելը կհանդիպեն

Հակոբ Պողոսյան:Բրյուսելյան հանդիպումից ակնկալիքներ չկան․ Փաշինյանը, Ալիևը, Միշելը կհանդիպեն

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
380 0

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր Բրյուսելում նախ երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ արդեն երեկոյան եռակողմ հանդիպում է կայանալու։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով, հայտնել է, թե բանակցությունների օրակարգի հիմնական հարցն է փոխվստահության մթնոլորտ ապահովել կողմերի միջև։

«Այժմ մենք շատ քրտնաջան աշխատում ենք մեր հայ և ադրբեջանցի բարեկամների հետ այն միջոցառումների վրա, որ կարող են ավելի ամրապնդել վստահությունը նրանց միջև՝ հիմնվելով մի քանի շաբաթ առաջ պաշտպանության նախարարների միջև նախագահ Միշելի միջնորդությամբ հաստատված ուղիղ հաղորդակցման կապի շատ հաջող մեկնարկի վրա»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը` կարծիք հայտնելով, թե «այդ ուղիղ կապի շնորհիվ արդեն հաջողվել է հասնել տեղում առկա լարվածության որոշակի դեէսկալացիայի»։

Այն, որ Բրյուսելում կայանալիք հանդիպումը գրեթե ոչինչ չի տալու, բացի ԵՄ-ի դերը փոքր-ինչ ավելացնելուց, հայտնի էր դեռ շաբաթներ առաջ։ Երբ ԵՄ ներկայացուցիչները հայտնեցին հանդիպում նախաձեռնելու մասին, վերլուծաբանները կարծիք հայտնեցին, թե Ռուսաստանը կխլի նախաձեռնությունը, իսկ Բրյուսելին ազդեցության նվազագույն լծակներ կթողնի։ Սոչիի հանդիպումն ասվածի վառ ապացույցն էր։ Սոչիից հետո ԵՄ-ն անլուրջ կդիտարկվեր, եթե չեղարկեր հանդիպումը։ Ուստի այն կայանալու է, ընդամենը փոխվստահության մթնոլորտ ապահովելու համար, այսինքն, ըստ էության, հանդիպում է հանդիպման մասին։ Որևէ լուրջ ակնկալիք ունենալ չարժե։ Ընդամենը, Եվրամիությունը փորձում է կողմերին և միջազգային հանրությանը համոզել, թե դեռ կան, գոյություն ունեն մեր տարածաշրջանում, ունակ են հարցեր լուծել։ Հայաստանի համար այս մասնակցությունը կարևոր է, ի վերջո ԵՄ-ն 2,6 միլիարդ եվրո է խոստացել, և պետք է ողջամիտ բոլոր քայլերն անել այդ գումարի տրամադրումն ապահովելու համար։

Հակոբ Պողոսյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir