KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Տավուշի գյուղերը Վաշինգտոն-Անկարա-Մոսկվա եռանկյունում

Հակոբ Բադալյան: Տավուշի գյուղերը Վաշինգտոն-Անկարա-Մոսկվա եռանկյունում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
47 0

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի Հայաստանի հատուկ բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին հայտնել է, որ կա թուրք գործընկերոջ՝ Սերդար Քըլըչի հետ նոր հանդիպման պայմանավորվածություն, սակայն չկա հստակեցված տեղ եւ ժամանակ: Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումում պանելային քննարկմանը սերդարր Քըլըչը քննարկման ընթացքում առաջարկեց Ռուբեն Ռուբինյանին հանդիպել Երեւանում՝ «հաջորդ շաբաթ»: Ռուբինյանը արձագանքեց, թե այդ հարցը կքննարկեն հետո: Շաբաթներն անցան, իսկ հանդիպում՝ չկա:

Դրա փոխարեն, Երեւանում ծավալվում է այսպես կոչված ադրբեջանական գյուղերի հանձնման թեման: Ու, թեեւ այն ըստ էության կապ չունի հայ-թուրքական գործընթացի հետ ֆորմալ իմաստով, սակայն թուրք պաշտոնյաները ամենաբարձր մակարդակով անգամ բազմիցս հայտարարել են, որ հայ-թուրքական կարգավորման գործընընթացի աաջ շարժվելը կախված է հայ-ադրբբեջանականի շարժից: Ըստ այդմ, արդյո՞ք Երեւանը ավելի շուտ հենց թուրքական կողմի տրամադրությունից ելնելով չէ, որ բացել է «ադրբեջանական գյուղերի» թեման կամ ակտիվացրել այն, ակնկալիքով, որ գուցե այդ կերպ հնարավոր կլինի վերականգնել հայ-թուրքական հանդիպումները, որոնք դադարել են 2022 թվականի հուլիսից:

Այդ վերջին հանդիպմանը հայտարարվեց պայմանավորվածության մասին՝ վերականգնել ուղիղ ավիաբեռնափոխադրումները, եւ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Բայց, առ այսօր չկա այդ պայմանավորվածությունների իրագործում: Միացյալ Նահանգների պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանում ակտիվացած գյուղերի թեմային ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումն ու սահմանագծումը իրենց ուշադրության առարկան է, թե պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանի, թե Կովկասի հարցերի բանակցող Լ Բոնոյի աշխատանքի առարկան: Այդ հայտարարության ֆոնին ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը թեման ակտիվացրել է Բոնոյի Երեւան այցից գրեթե անմիջապես հետո, իսկ այդ ընթացքում՝ երբ Փաշինյանը Տավուշում հանդիպում էր բնակիչների հետ,

Բոնոն այց էր կատարել Բաքու: Պետք է հիշել, որ օրեր առաջ ամերիկա-թուրքական ռազմավարական երկխոսության արդյունքում ընդունված հայտարարությամբ կողմերը ազդարարեցին, որ համատեղ կաշխատեն Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Գյուղերի թեման ակտիվացվել է ա՞յդ տրամաբանության շրջանակում, որի համատեքստում էլ շոշափվոււմ է հատուկ-բանագնացների հանդիպումները վերսկսելու հնարավորությունը: Դա՞ նկատի ունի Մարիա Զախարովան, որն արդեն երկրորդ օրն է շեշտում է, թե իրենք կապ չունեն այդ թեմայի հետ եւ դա Արեւմուտքի հետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների արդյունք է: Զախարովան իհարկե չի տալիս այդ պայմանավորվածություններում Թուրքիայի անունը, թերեւս այն պատճառով, որ Պուտինի Անկարա սպասվելիք այցերի ընթացքում Թուրքիայի հետ կլինեն արդեն իրենց պայմանավորվածությունները:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir