KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Սա մտահոգիչ է

Հակոբ Բադալյան: Սա մտահոգիչ է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
322 0

Հատված է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից, որոնք Երեւանին ու Բաքվին հավասարապես կոչ են անում ապակայունացնել վիճակը եւ պահել հրադադարը, հավասարապես:

«Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ քննարկել եւ համաձայնեցնել իրենց առաջնահերթություններն արտացոլող համակարգված օրակարգը ՝ առանց նախապայմանների»։

Ինչ եմ ես հասկանում «իրենց առաջնահերթություններն արտացոլող օրակարգ» արտահայտությունից: Որ Մինսկի խմբի համանախագահները, եւ, ի դեպ՝ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը, ասում են՝ ամեն մեկն իր օրակարգով թող գա ու ՄԽ համանախագահության ներքո նստի խոսելու: Այսինքն, այդ թվում Բաքուն իր «միջանցքային» օրակարգով:

Իսկ մենք էստեղ օրը բացում ենք ՄԱԿ ԱԽ դիմելու կոչով, օրը մթնում է նույն կոչով, առանց ստույգ պատասխանի, թե ինչ հարց ենք լուծում էնտեղ:

Բայց, խորքային խնդիրը հիմա դա էլ չէ, եւ դա չի էլ եղել: Խնդիրը միշտ եղել է էն, որ «միջանցքի» հարցում ՀՀ-ն մենակ է, ու այդ «մենակությունը» գալիս է նրանից, որ այդ հարցը օրակարգ է բերվել եւ Հայաստանը ընդունել ու քննարկել է այն դեռեւս քսան տարի առաջ, նույն համանախագահների հովանու ներքո: Ֆրանսիայի դեսպանը օրերս հայտարարեց, որ «պետք է մոռանալ միջանցքի մասին», ինչը հուսադրող հայտարարություն էր թվում, բայց նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության եւ համանախագահների հայտարարությունները գծում են այլ պատկեր եւ վերհաստատում նախկինում արտահայտած
տպավորությունս, որ մենք այդ հարցում մենակ ենք, գոնե առայժմ:

Անկասկած է, որ միայն Փաշինյանի հայտարարությունները, որ «միջանցք քննարկողը ինքը չի եղել, եւ ինքը չի էլ քննարկի», բավարար չեն եւ խնդրի լուծում չեն: Եվ արագ լուծումներ չկան: Հիմա շատ կարեւոր է, որ էս հարցի շուրջ գոնե լինի ներքաղաքական որոշակի կոնսենսուս, որի դաշտ գան հատկապես մարդիկ, որոնք կարգավորման պատմության շրջանում քննարկել են «միջննցքի» հարց: Հիմա նախկինի ճիշտ ու սխալի ժամանակը չէ, հիմա բոլոր ռեսուրսներով հանդերձ Հայաստանին մանեւրի երկարաժամկետ եւ լայն դաշտ ապահովելն է հրամայականը:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir