KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ: Իրանի հարցում Բայդենի ընտրությունն ու Հայաստանի անհրաժեշտությունը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ: Իրանի հարցում Բայդենի ընտրությունն ու Հայաստանի անհրաժեշտությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
376 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Թրամփի նախագահության շրջանում: Մի քանի օր առաջ Ջո Բայդենը նաև տվել էր Սիրիայում իրանական ուժերին հարվածելու հավանություն՝ այդպիսով նշելով, որ դիմում են Իրանի դեմ կոշտ քայլերի:

Բայդենի վարչակազմը ձևավորում է Իրանի շուրջ իր քաղաքականությունը, որից թերևս զգալիորեն կախված է լինելու այն, թե ինչ քաղաքականություն է վարելու ԱՄՆ վարչակազմը Կովկասում: Եթե Բայդենի վարչակազմը ընտրի կոշտ և անգամ ուժային քաղաքականության տարբերակը, ապա մեծ հավանականությամբ Կովկասում ԱՄՆ-ը կխաղա, այսպես ասած, հեռավար՝ Իրանի հյուսիսային սահմանին գործողությունների ազատություն տալով թուրք-ահաբեկչական ուժերին, որոնք հաստատվել են Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով՝ օկուպացնելով հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները:

Իրանը գործնականում անզոր է դիմակայել այդ զարգացմանը, և պարզ չէ, թե ինչ կարող է անել, երբ Թուրքիան սկսի աշխուժացնել այն վարձկան-ահաբեկչական ռեսուրսը, որ տեղակայել է Իրանի հետ սահմանին: Անկասկած է, որ դրա քողի տակ աշխուժանալու է նաև Ադրբեջանում հաստատված իսրայելական ռեսուրսը, ինչի նպատակը եղել է հենց Իրանը: Այդպիսով, Բայդենի վարչակազմի քաղաքականության մարտավարության ընտրությունը զգալիորեն պայմանավորելու է Կովկասում զարգացումների տրամաբանությունը:

Այդ իմաստով Հայաստանին անհրաժեշտ է էական քայլեր ձեռնարկել Սյունիքում անվտանգային միջավայրի բյուրեղացման ուղղությամբ: Այդ ուղղությամբ անշուշտ առանցքային աշխատանք պետք է տարվի Ռուսաստանի, սակայն ոչ պակաս նաև՝ Միացյալ Նահանգների հետ: Իրանի հայտարարությունները, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Թեհրանի կարմիր գիծն է, թերևս լինելով բավականաչափ ողջունելի՝ այդուհանդերձ, չեն կարող լինել բավականաչափ հուսալի՝ այն պարզ պատճառով, որ Իրանը կարող է ունենալ իր տարածքային ամբողջականության սուր խնդիր և ըստ այդմ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում չունենալ աջակցության կամ պաշտպանության բավարար ռեսուրսներ:

Իսկ այդտեղ դաշտը ռուս-թուրքական ձևաչափին չթողնելու համար էապես անհրաժեշտ է Հայաստանի սերտ աշխատանքը ոչ միայն Ռուսաստանի հետ, ինչը անխուսափելի և օբյեկտիվ անհրաժեշտություն է, այլ նաև՝ Միացյալ Նահանգների, այդ թվում՝ բացատրելով Հայաստանի համար օբյեկտիվ մի շարք հանգամանքներ և բարդություններ՝ կապված ռեգիոնալ քաղաքական դիրքավորումների հետ:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir