KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան. Զահարովը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Հակոբ Բադալյան. Զահարովը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
247 0

Զախարովան հերթական անգամ կրկնել է, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետեւանքն է Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին Հայաստանի հայտնի դիրքորոշման, որ արտահայտվել է Պրահայից հետո:

Զախարովայի այս «թեզը» օգտագործում են նաեւ Հայաստանի իշխանության ընդդիմախոսները: Իրենց գործն է իհարկե, բայց ըստ իս՝ բավականին անհեռանկար գործ, որովհետեւ բուն պրոցեսները ունեն իհարկե բոլորովին այլ տրամաբանություն եւ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն էլ դրա հետեւանք է, իսկ Երեւանի հայտարարությունները՝ տարբեր խմբերի եւ Ռուսաստանի ալիբի: Ընդ որում, դա ոչ միայն անհեռանկար, այլ վտանգավոր գործ է, որովհետեւ իբրեւ սուր քննադատելով, իրականում «լոյալություն» են հաղորդում հենց այդ «վարկածին», ակամա, իսկ որոշների դեպքում իհարկե գուցե կամա:

Թե ինչու՞ Երեւանը Պրահայից գնաց այդօրինակ դիրքորոշման, թերեւս շատ պարզ է՝ դա սեպտեմբերի 13-14-ի ագրեսիան կանգնեցնելու գինն էր: Այո, գուցե շատերի համար զարմանալի, իսկ որոշների համար էլ «զայրանալի» թվա, բայց կանգնեցվել է թերեւս ոչ թե մեր սիրուն աչքերի կամ Ջերմուկի տեսարանների, այլ կոնկրետ քաղաքական պայմանների դիմաց:

Բայց, դա Հայաստանի հանրության խնդիրն է, որը այդ առնչությամբ պատասխաններ պետք է պահանջի Հայաստանի իշխանությունից:

Իսկ պահանջները, որ ներկայացվում են ռուս խաղաղապահներին, Ռուսաստանին, դրանք բխում են ուղիղ այն պարտավորություններից, որ Ռուսաստանը ստանձնել է ինքը՝ իր նախագահի ստորագրությամբ: Հետեւաբար, ոչ թե անարդարացի են պահանջները՝ ինչպես կարծում է Զախարովան, այլ անարդարացի է սեփական պարտականությունների չկատարելը բարդել Երեւանի վրա:

Երբ 2020 թվականին Պուտինը ստորագրում էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ստորագրում էր չճանաչելո՞վ Ադրբեջանի այսպես ասած «տարածքային ամբողջությունը»: Իհարկե ոչ, այլապես դրանից մի քանի օր անց նույն Պուտինը ռուսական պետական հեռուստաալիքին հարցազրույցում չէր ասի, թե՝ «միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները Ադրբեջանի մաս են»: Ըստ էության այն, ինչի համար Զախարովան եւ նրա անմիջական ղեկավար Լավրովը «մեղադրում» են Երեւանին, դեռեւս 2020 թվականի նոյեմբերին ասել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմերից մեկի՝ Ռուսաստանի նախագահը:

Ինչ խոսք, միանգամայն հասկանալի են այդ բոլոր հայտարարությունների ներքո հոսող քաղաքական գործընթացների եւ իրողությունների տարբեր շերտերը, հաճախ՝ հակասականությունները, հարաբերականությունները եւ այլն:

Բայց, այդ ամենով հանդերձ, Ռուսաստանի խաղաղապահներին ներկայացվող պահանջները միանգամայն հիմնավոր ու արդարացի են, ու այդ պահանջների հիմքը հենց ՌԴ նախագահի ստորագրությունն է:

Միաժամանակ ընդգծեմ, որ այդ պատասխանատվությունը բացարձակապես չի «փոխհատուցում» այն պատասխանատվությանը, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարցում ունեն Հայաստանի եւ Արցախի քաղաքական վերնախավերը: Եվ, որքան անարդարացի է ռուսների փորձը՝ սեփական քաղաքականությունից բխող ստորությունները եւ սեփական անկարողությունները «գցել» Հայաստանի վրա, նույնքան անարդարացի ու անպատասխանատու է Ռուսաստանը մեր անելիքի եւ պատասխանատվության թերացումների «ալիբի» սարքելը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir