KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Ինչ նկատի ուներ նախարարը

Ինչ նկատի ուներ նախարարը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
470 0

Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմից հետո, հատկապես վերջին ամիսներին, առաջնագծում իրավիճակը փոխվել է: Մենք կարողացել ենք ամբողջությամբ բացառել դիվերսիոն ներթափանցումները, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցները բազմակի նվազել են, ասել է նախարարը:
Նա մի հետաքրքիր միտք է ասել. «Ադրբեջանը, իհարկե, ամեն ինչ անելու է, որ պահպանի էսկալացիան, վնաս հասցնի մեզ, մենք ամեն ինչ կանենք, որ համարժեք պատասխան տանք եւ երբ անհրաժեշտ համարենք, վերջնական հարված հասցնենք»:
«Վերջնական հարվածը» ռազմական տեսանկյունից հարձակողական միջոցառում է: Արցախը հարձակողական գործողությունների՞ է պատրաստվում, թե խոսքը բացառապես պաշտպանական մարտավարության մասին է, եթե հակառակորդը հարձակվի:
Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցում, ի դեպ, ակնարկ կա, որ Ադրբեջանում հայկական կողմից գործողությունների են սպասում մասնավորապես ապրիլյան պատերազմում կորցրած դիրքերն ազատագրելու մասով: Չնայած Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայկական կողմը մտադիր չէ վերադարձնել այդ 800 հեկտարը, Բաքվում կարծում են, որ Հայատանը փորձում է ինչ-որ կերպ անել դա:
ՄՃԽ զեկույցում նշված է, որ կողմերը բալիստիկ հրթիռներ ունեն, եւ եթե հայկական կողմը չի բացառում հակառակորդի ենթակառուցվածքներին 15 կմ խորության վրա հարված հասցնելը, ապա Ադրբեջանը կարող է կիրառել Նախիջեւանում գտնվող հրթիռները:
Հայկական կողմը «վերջնական հարված» կարող է հասցնել, եթե «քաղաքական կարգավորման» այլ ճանապարհ չմնա: Այդպիսի հնարավորություն դեռ պահպանվում է, սակայն Ադրբեջանին գնալով ավելի են անկյուն մղում՝ նահանջի ճանապարհ չթողնելով: Միջնորդների կողմից էլ կարելի է որոշակի անհամբերություն նկատել: Իրավիճակի նյարդայնությունը կարող է այս կամ այն կողմի սադրանքների պատճառ դառնալ, եւ դրան կհետեւի «վերջնական հարվածը»:
Բացի այդ, հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին Արցախի խորհրդարանը 3 տարով նախագահ է ընտրելու: Դեռ հայտնի չէ, թե ում կընտրեն: Նշվում են ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անունները: Հնարավոր է, նոր նախագահն է բանակցելու ղարաբաղյան թեմայով: Դա կարող է ակտուալ լինել, երբ Սերժ Սարգսյանն այլեւս նախագահ չլինի, եւ բանակցություններ անցկացնելու մանդատն օդում կախված չլինի: Չի բացառվում, որ հայկական կողմը կփորձի այդ մանդատը Ղարաբաղին փոխանցել:
Եթե իրադարձություններն այդ տրամաբանությամբ զարգանան, Ալիեւը, ամենայն հավանականությամբ, կփորձի թույլ չտալ դա եւ կարող է բախումներ հրահրել առաջնագծում: Հայկական կողմը պետք է կանխի այդ սադրանքները՝ նախազգուշացնելով հետեւանքների մասին: Հնարավոր է, «վերջնական հարվածի» մասին հայտարարությունն այդ համատեքստում է հնչում:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir