KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Թաթուլ Հակոբյան: Ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը ցանկանա Հայաստանն առանց Ռուսաստանի

Թաթուլ Հակոբյան: Ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը ցանկանա Հայաստանն առանց Ռուսաստանի

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
153 0

Հայրենի ընդդիմության ձախողումների պատճառներից մեկը

Այսօր, երբ ընդդիմությունը փողոցներում չէ և նրա հասցեին որևէ կառուցողական քննադատություն չի կարող ընկալվել հարված թիկունքից, ուզում եմ նշել, իմ կարծիքով, մեկ հիմնական կետ, թե ինչու մարդիկ չեն վստահում:

Այսօր Հայաստանն ապրում է, նկատի ունեմ սովորական ժողովուրդը, շարքային քաղաքացիները, քաղաքական օրակարգ չունեցող մեր հայրենակիցները, Ռուսաստանից հիասթափության ամենաակնառու շրջանը:

Մի կողմ եմ թողնում՝ Ռուսաստանը լավն է կամ լավը չէ, պարզ իրականությունն այն է, որ հատկապես 2022թ սեպտեմբերյան դեպքերից հետո ամենահավատարիմ ռուսամետները խորը հիասթափություն են ապրում Ռուսաստանից: Սրան ավելանում է 2023թ սեպտեմբերյան դեպքերը, մինչ այդ Արցախի սովահարության անմարդկային և ցեղասպանական քայլը և Ռուսաստանի անհասկանալի կեցվածքը:

Ու էս պայմաններում, երբ մեր ընդդիմությունը չի համարձակվում գոնե անուղղակի մեղադրել Ռուսաստանին, դա ամենամեծ հարվածն է ինքն իրեն: Անգամ Պուտինի անունը չի համարձակվում տալ:

Ես մտածում եմ, որ եթե մեր ընդդիմությունը “Առանց թուրքի Հայաստան” վանկարկելու փոխարեն վանկարկեր “Առանց ռուսի Հայաստան”, գուցե կկարողանար փողոց հանել ոչ թե 3.000, այլ 10 հազարից ավելի մարդ:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir