KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Էդգար Ղազարյան: թե նախագահը ողջ-առողջ նստած է իր նստավայրում և խուսափում է իր պարտականությունները կատարելուց՝ դա քրեական հանցագործություն է

Էդգար Ղազարյան: թե նախագահը ողջ-առողջ նստած է իր նստավայրում և խուսափում է իր պարտականությունները կատարելուց՝ դա քրեական հանցագործություն է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
323 0

Նախագահի իրավասությունն է՝ դիմել ՍԴ այս կամ այլ օրենքի սահմանադրականության հարցը վիճարկելու դիմումով։ Տրամաբանական է, որ նախագահը կարող է այդ իրավունքից օգտվել։ Բայց ինչ վերաբերում է նախագահի վերջին դիմումին ՍԴ և դա կապել Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատելու վարչապետի միջնորդության հետ՝ դա անիմաստ է, քանի որ նախագահը իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ չէ, որ առնչվում է ԶՈւ ԳՇ պետի՝ պաշտոնից ազատման խնդրի հետ։ Այս մասին հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Նույն Արմեն Սարգսյանը Փաշինյանի առաջարկությամբ պաշտոնից ազատել է, եթե չեմ սխալվում՝ 3 ԳՇ պետի և նրանցից որևէ մեկի պարագայում խնդիր չի առաջացել, որպեսզի նա վիճարկի այն օրենքի հոդվածների սահմանադրականության հարցը, որոնցով նա դիմել է ՍԴ։ Այսինքն, եթե իրեն այդ օրենքի սահմանադրականությունն էր հետաքրքրում՝ նա դա կարող էր անել հիմա, բայց կարող էր անել նաև ցանկացած այլ պահի։ Օնիկ Գասպարյանի հանգամանքը պաշտոնից ազատելու այլ է։ Նախիկ դեպքերում, եթե ԳՇ պետերը, ովքեր ազատվել են պաշտոնից՝ տվել են իրենց համաձայնությունը, ապա այս դեպքում հակառակն է, ոչ թե Գասպարյանն է դիմել նախագահին, այլ վարչապետն ինքն է այդ նախաձեռնությամբ հանդես եկել։ Ընդ որում՝ նախագահն այդ նախաձեռնությունը հանդես է բերել ԳՇ պետի և բարձրաստիճան գեներալների հայտարարությունից հետո։ Սա սկզբունքորեն այլ իրավիճակ է»։

Նա ընդգծեց, որ իր տպավորությամբ նախագահը պրիմիտիվ խորամանկություն է փորձել անել, որ ՍԴ դիմելու իր իրավունքը կապվի այս օրենքի հետ։ «Կան մարդիկ, որ միամտաբար ասում են, որ նախագահը դիմել է ՍԴ, այո, բայց նախագահն այլ հարցով է դիմել ՍԴ։ Նա պետք է ՍԴ դիմի՝ վիճարկելու Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդության սահմանադրականության հարցը։ Իսկ այդ հարցը նա այս պահի դրությամբ հայտարարել է, որ չի ստորագրելու և չի դիմելու ՍԴ, այսինքն, եթե այդպես լինի, ապա նա նոր իրավական խնդիրներ է առաջացնելու։ Իր մեկնաբանական մասում նա հայտնում է, որ դա անում է իրավիճակը հանդարտեցնելու նպատակով, բայց իրականում տեղի է ունենալու հակառակը, ստեղծելու է նոր լարվածություն, նոր խնդիրներ, որոնք անդրադառնալու են նաև հասարակական հարաբերությունների լարվածության վրա։ Ընդ որում՝ նախագահը հակասության մեջ է ինքն իր հետ, քանի որ երբ առաջին անգամ վերադարձնելիս վերոհիշյալ միջնորդությունը՝ իր տեքստում նա նշել էր, որ նախագահն անհանգստություն է հայտնում վարչապետի միջնորդության սահմանադրականության վերաբերյալ, իսկ եթե վարչապետը առանց փոփոխությունների դա վերադարձրել է նախագահին, իսկ նա վերադարձրել է առանց փոփոխությունների՝ րոպեներ անց, սա նշանակում է, որ նախագահի անհանգստությունը սահմանադրականության հետ կապված պետք է մնար նույնը, և նա ոչ թե պետք է պահեր մինչ օրս, այլ անմիջապես դիմեր ՍԴ»։

Նա հիշեցրեց, որ այսօր Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահը լսելով նրանց հիմնավորումները՝ ասել է, որ ինքը դեռ ժամանակ ունի վերջնական որոշման համար, այսինքն, դեռ կարելի է ակնկալել, որ նախագահը, միգուցե, դիմի ՍԴ, ինչը ի դեպ իր սահմանադրական պարտքն է։
«Ինչ վերաբերում է նրան, որ եթե նախագահը չստորագրի միջնորդությունը ապա ԳՇ պետը կշարունակի պաշտոնավարել՝ նա նշեց, որ այստեղ մասնագիտական քննարկումների հարց է, կարծում եմ, եթե մասնագետները սկսեն նման քննարկում, ապա տեսակետները կբաժանվեն տարբեր խմբերի, իսկ այդ մանիպուլիացիոն միջավայրում վարչապետը՝ լինելով այս գործընթացում խիստ շահագրգիռ կողմ կստորագրի այդ որոշումը և իր ենթակա այլ իրավապահ մարմիններին՝ ոստիկանությանը և ԱԱԾ-ին կստիպի առաջնորդվել իր ստորագրած իրավական ակտով, որը լարվածություն կառաջացնի ոչ միայն իրավական համակարգում, այլ հասարակական հարաբերությունների իմաստով։ Ստացվում է, որ նախագահն իր վարքագծով, իր գործողություններով, անորոշ անդեմ կեցվածքով՝ ստեղծում է լրացուցիչ, հավելյալ լարվածություն՝ առանց այն էլ այս լարված իրավիճակում։ Երբ ասում են, որ նախագահը չի ստորագրում, սա նշանակում է, որ նա խուսափում է իր սահմանադրական պարտականությունները կատարելուց։ Երբ Սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահը կարող է չստորագրել, դա ենթադրում է չնախատեսված չպլանավոված իրավիճակների դեպքում, եթե, օրինակ, նախագահը գտնվում է անգիտակից վիճակում, ի վիճակի չէ դիմել ՍԴ կամ չտորագրել, դրա համար Սահմանադրությունը նախատեսել է բացառիկ լուծում։ Եթե նախագահը ողջ առողջ, նստած նախագահական նստավայրում խուսափում է իր պարտականությունները կատարելուց՝ դա արդեն Քրեական օրենսգրքի մեկնաբանությունների տիրույթում է, քանի որ ցանկացած պաշտոնյա պարտավոր է կատարել սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները։ Դրանից խուսափելը քրեական հանցագործություն է»։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir