KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ռուսաստան Էրդողան Ալիև

Գարիկ Քեռյան: Ռուսաստան Էրդողան Ալիև

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
184 0

2020 թ. պատերազմից հետո մոտ երեք տարվա բանակցային գործընթացը մեծ հաշվով ոչ մի արդյունքի չի հասել: Նույնիսկ խաղաղությունը կայուն չէ, այն ընդմիջվեց ընդհարումներով և զոհերով, որոնցից ամենախոշորը Ջերմուկի դեպքերն էին: Եվ այսպես կարող ենք արձանագրել, որ բանակցային երեք հարթակների՝ Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի, առաջընթացը զրո է: Արցախի հարցը ավելի է սրվել, սահմանազատում և սահմանագծում չկա, կապուղիները փակ են: Կարճ ասած այս դեպքում դիվանագիտության սայլը նման կռիլովյան առակի սայլին: Երեք կենտրոններից յուրաքանչյուրը իր կողմն է քաշում, բայց սայլը տեղից չի շարժվում, դեռ մի բան էլ ավելի, շարունակում է ցեխի մեջ խրվել: Ալիևն էլ հմտորեն օգտվում է իրավիճակից և կարծում է, որ արդեն մոտ է իր նպատակի իրականացմանը, երբ մի օր կտեսնի Արցախն առանց հայերի: Երեք մայրաքաղաքներից էլ անում են անատամ անբովանդակ հայտարարություններ որոնք խաշի սեղանի բաժակաճառեր են հիշեցնում: Այդ հայտարարություն/կոչերի մեջ իր հասցեականությամբ կարծես թե առանձնանում են Մոսվայի վերջին արձագանքները: Ինչու?: Որովհետև հստակ երևում է հակաթուրքական ուղղվածությունը: Ռուսները շատ ցավոտ են ընդունում Էրդողանի քցելը և Ալիևի օգնությունն Ուկրաինային: Արդեն երևում են առաջին ծիծեռնակները: Հրթիռային ուժեղ հարվածների են ենթարկվել թուրքերի դիրքերը Սիրիայում, Օդեսայի նավահանգիստը, չեղարկվել է հացահատիկային գործարքը, ռուս տուրիստները հրաժարվում են ուղեգրերից, իսկ ռուսական մեդիա դսշտում 24 ժամ շարունակ խոսում են ,,բեղավոր ստախոսի,, մասին: Դե գիտեք համ Էրդողանը բեղ ունի համ Ալիևը: Կարծես մի փոքրիկ հույս է ծնվել: Դե հայկական դիվանագիտություն քեզ տեսնեմ: Դե ֆակտո նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս չի գործում:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir