KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. İran
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Իրանը ներկայացրել է իր նոր «Գազա» անօդաչու մարտական սարքը

Գարիկ Քեռյան: Իրանը ներկայացրել է իր նոր «Գազա» անօդաչու մարտական սարքը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
44 0

Նշվում է, որ այն կարող է կրել մինչև 13 ռումբ և հագեցած է տուրբոռեակտիվ շարժիչով, որի շնորհիվ անօդաչու թռչող սարքի հեռահարությունը կարող է հասնել 2000 կմ-ի։ Հետաքրքիր և ֆանտաստիկ, անբացատրելի մի իրողություն: 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո չորս տասնամյակ շարունակ երկիրը արևմտյան խստագույն պատժամիջոցների տակ է: Թվում է, թե տեխնիկական, առավել ևս ռազմատեխնիկական առաջընթացը պետք է, որ կանգնած ու քարացած լինի: Բայց պարզվում է լրիվ այլ իրավիճակ է, իրանական ռազմաարդյունաբերությունը առաջ է անցել և նման արդյունքներ ունի: Արևմտյան ստրատեգները պատերազմը ավարտելու ջանքերի փոխարեն ամեն օր պատժամիջոցների նոր փաթեթներ են ընդունում, մինչդեռ հազարավոր երւտասարդ ռուսներ և ուկրաինացիներ դեռ չապրած հեռանում են կյանքից: Հումանիստական մտածողությունը դուրս է մղվել քաղաքական գործիչների ուղեղից: Մի բան պարզ է, պատժամիջոցներով կանգնեցնել Պուտինին հնարավոր չէ, դա ցնորք է: Մնում է ելնել պատժամիջոցների քաղաքականության նախորդ պատմության փորձից և արևմտյան դեմոկրատիան փրկելու փոխարեն, փրկել երիտասարդ կյանքերը, քանի դեռ ուշ չէ:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir