KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Արդյո՞ք Նավալնիի մահը փրկեց Մյունխենի անվտանգության ժողովը

Գարիկ Քեռյան: Արդյո՞ք Նավալնիի մահը փրկեց Մյունխենի անվտանգության ժողովը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
67 0

Նավալնու մահը փրկեց Մյունխենի անվտանգության միջազգային հերթական կոնֆերանսի դեմքը: Հանրությունը սպասում էր լուրջ քննարկումների և լուծումների, որոնք կարող էին մեղմել պատերազմի օջախների շուրջ ձևավորված բարդ առճակատումները ուժային կենտրոնների միջև: Տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում Գազայի հատվածում, խափանվել են միջազգային կապուղիները Կարմիր ծովի շրջանում, զոհերի թիվն արդեն հարյուր հազարներով է հաշվվում Ուկրաինայում, այստեղի պատերազմը խափանել է հացահատիկի մատակարարումները և դարձել գլոբալ պարենային ճգնաժամի պատճառ: Պատերազմի եզրին են Արևմուտքի հետ Իրանը, Ադրբեջանի հետ Հայաստանը, Իսրայելի հետ Սիրիան և այլն: Որ շարունակենք թվել, կհասկանանք, որ ջերմամիջուկային զենքի կործանիչ պաշարների առկայության պարագայում նման պատերազմածին միջազգային կարգը որքան է մոտեցրել քաղաքակրթության ոչնչացման վտանգը: Եվ այս վտանգի առկայության պայմաններում ,,անվտանգային,, կոնֆերանսին չեն հրավիրվել Ռուսաստանն ու Իրանը, նախատեսնված չէ հանդիպում Ալիևի և Փաշինյանի միջև, ուկրաինական թեման դարձել է կործանվող դեմոկրատիայի փրկության թեմա, ես այստեղ չեմ հասկանում, թե մեռնող մարդու համար ինչ կարևորություն ունի դեմոկրատիայի պայմաններում է ինքը հեռանում կյանքից, թե բռնապետության: Մյունխենի կոնֆերանսի մասնակից բարձրաստիճան այրերը ականջակալներով զինված լուրջ դեմքերով ոտքի կանգնած ծափահարում են Նավալնիի այրուն, այնինչ համաշխարհային հանրությունը լուծումներ է ակնկալում: Լուծումները չկան և չեն կարող լինել որովհետև այստեղ խաղաղության և անվտանգության հարցերի քննարկումները արդեն երկար ժամանակ է, որ հիշեցնում են ինչպես, որ մեծ երգիծաբան Պարոնյանը կասեր ,, լույս կետերի մթնեցման և մութ կետերի լուսաբանման,,: Եվ այս անլուրջ վերաբերմունքը և անվտանգային հարցերի քննարկման շոուների առաջին զոհերից մեկն էլ մենք ենք, մեր արցախյան առաջին և երկրորդ պատերազմներով, բռնագաղթով և նոր պատերազմի սպասելիքներով: Ցավալի է, որ մարդ է մահացել իր քաղաքական հայացքների համար, բայց ցավալի է առավել հարյուր հազարների մահը ուկրաինական և մերձավորարևելյան ճակատներում և այլուր: Միջազգային կարգը մոտեցել է անլրջության ամենացածր մակարդակին, մարդու թիվ մեկ իրավունքը՝ կյանքի իրավունքը ճզմվել է մարդու իրավունքների համար ,,պայքարողների,, ոտքի տակ:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir