KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Անի Մինասյան: Ալիևն ասել է, որ պատերազմում հաղթելն իր կյանքի առաքելությունն է.

Անի Մինասյան: Ալիևն ասել է, որ պատերազմում հաղթելն իր կյանքի առաքելությունն է.

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
156 0

Երեկ Euronews-ի հետ հարցազրույցում Ալիևն ասել է, թե պատերազմը հաղթելն իր կյանքի առաքելությունն է եղել: Այս հայտարարությունը կրկին առիթ հանդիսացավ իբրև հիմնավորում ներկայացնել և առաջ տանել այն նարատիվը,թե Ադրբեջանը երբեք էլ խաղաղություն չի ցանկացել:

Տիկնայք և Պարոնայք, քաղաքական առաջնորդների՝ այս կամ այն նպատակահարմարությունից արված հայտարարությունները քաղաքական տվյալ իրողությունների կոնտեքստից դուրս դիտարկելը կամ ընկալելը մեծ վտանգ է պարունակում հանգելու սխալ եզրակացության, ու ըստ այդմ՝ անցյալին սխալ գնահատական տալուն:

Իսկ դա, ինչպես արդեն պիտի պարզ լիներ հատկապես մեզ, կործանարար է Հայաստանի նման «ոտնատակ» լինող փոքր պետությունների համար:

Դեռ չկա որևէ հիմնավոր հակափաստարկ այն պնդմանն ու փաստարկմանը, որ պատերազմը խուսափելի էր, իսկ արժանապատիվ խաղաղությունը հետևաբար՝ իրականալիք:

Որպես օրինակ մեջբերեմ Ալիևի խոսքն այս տարվա ապրիլին արված հայտարարությունից. «Հակամարտությունները կարելի է կարգավորել երկու ձևով՝ խաղաղ ու ռազմական: Ադրբեջանը մեծ ջանքեր էր գործադրում Հայաստանի հետ կոնֆլիկտը կարգավորել խաղաղ ճանապարհով…»: Նման հայտարարություններ մեկ անգամ չէ, որ հնչել է Ադրբեջանի ղեկավարի շուրթերից:

Այսօր Ադրբեջանի վարքը և յուրաքանչյուր քայլը պայմանավորված է թե՛ իր համար ստեղծված աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակից, և թե՛ Հայաստանի աղետաբեր իշխանությունների

-պատերազմից չխուսափելու և Մինսկի խմբի առաջարկած՝ Լավրովի պլանը չստորագրելու

-պատերազմը կանգնեցնելու շանսերից չօգտվելու

-պատերազմից հետո իբրև պարտություն կրած առաջնորդ՝ Փաշինյանի չհեռանալու

-Ամեն գնով վերընտրվել ու Նոյ.9ի համաձայնագրով ստանձնած պարտավորություններից խուսափելու

-Ուկրաինական պատերազմի ֆոնին իրենց հանցավոր քաղաքայանության մեղքը Ռուսաստանի վրա բարդելու և Ալիևին մինչ օրս պասեր տալով ու մրցակցող միջնորդական հարթակներ «խաղացնելով»՝ առարկայական բանակցություններից ու լուծումներից խուսափելու և այլ հանգամանքներով:

Ուստի, քանի դեռ Ն.Փաշինյանն իշխանություն ունի, Հայաստանը չի կարող ունենալ ոչ՛ ասելիք, ո՛չ անելիք…դե բացի Սնուբ Դոգեր հյուրընկալելուց և այլն:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir