KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. ԱՄՆ դեսպանը կոռումպացված հայ պաշտոնյաների ու բիզնեսների մասին

ԱՄՆ դեսպանը կոռումպացված հայ պաշտոնյաների ու բիզնեսների մասին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
428 0

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով, որ առայժմ այն, ինչ լսում է վարչապետ Կարեն Կարապետյանից, այս երևույթի դեմ պայքարի հարցում, հուսադրող է: Դեսպանը նշեց, որ իր կարծիքով՝ վարչապետն արձագանքում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին այն հարցերին, որոնք լսվում են Հայաստանի հասարակության ու լրագրողների շարքերից:
«Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել նաև այն պատճառով, որ այն խոչընդոտում է բիզնեսի աճին ու ներդրումներին Հայաստանում: Կոռուպցիան կարող է նաև խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ դա կոռումպացված պաշտոնյաներին ու բիզնեսներին Հայաստանից դուրս կարող է հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա իրենց ազդեցությունն ունենալ: Կարծում եմ՝ վարչապետն այս ամենին տեղյակ է, և դա մտահոգում է նրան: Ես ասել եմ վարչապետին, որ ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է ցանկացած ձևի աջակցություն տալ այս հարցում»,- ասաց դեսպանը:
Նա կոռուպցիայի դեմ պայքարում կարևորեց լրագրողական բացահայտումների դերը: “Բայց ուզում եմ ասել, որ լրագրողները կարող են ընդամենը բացահայտել ու ներկայացնել կոռուպցիոն դրսևորումները, իսկ հետագա գործողությունները կառավարությունը պետք է անի: Այսինքն՝ այդ բացահայտումներին պետք է հետևեն գործողություններ, դրանց հիման վրա պետք է լինեն քայլեր: Դա հենց այն է, որը ցանկանում ենք տեսնել բոլորս, ովքեր Հայաստանի բարեկամն են”, ասաց Միլսը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir