KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Ադրբեջանը ճշտեց՝ հանձնելո՞ւ ենք մենք տարածքները, թե ոչ

Ադրբեջանը ճշտեց՝ հանձնելո՞ւ ենք մենք տարածքները, թե ոչ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 12 dk okuma süresi
406 0

Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիա և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը
Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Շատ վերլուծաբաններ նշում են, որ, ըստ էության, հերթական անպտուղ հանդիպումն էր, որտեղ ոչ մի առաջընթաց չարձանագրվեց, միայն վերահաստատեցին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ։
Նախ, ո՞վ ասաց, որ վերահաստատել են եղած պայմանավորվածությունները, ոչ ոք ոչինչ ձեռք չի բերել։ Դա սխալ մեկնաբանություն է։ Մենք կանխատեսել էինք, որ ոչինչ էլ չի լինի այդ հանդիպմանը, բացի նրանից, որ դրա արդյունքում լարվածությունը կաճի, ինչը մենք տեսանք շփման գծում, նոր զոհ ունեցանք։ Ես կարծում եմ, որ այդ հանդիպմանը գնալը շատ լուրջ սխալ էր, և արդյունքների բացակայությունը ցույց է տալիս, որ ես ճիշտ էի։ Ադրբեջանը հանդիպում էր ոչ թե նրա համար, որ վերսկսեին բանակցությունները, այլ եկան ճշտելու, թե հանձնելո՞ւ ենք մենք տարածքները, թե ոչ, կարողացա՞ն ռուսները ազդել մեզ վրա այց հարցում, թե ոչ։ Իսկ թե ինչո՞ւ հայկական կողմը գնաց այդ հանդիպմանը, ես չեմ հասկանում։ Այն փաստը, որ հանդիպումից մեկ օր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը նոր զենքեր է ստացել Ռուսաստանից, հայկական կողմը կարող էր դա որպես պատճառ օգտագործել և վերջին պահին հրաժարվել հանդիպումից։ Գնացին ու ստացան հերթական պատասխանը։ ՀՀ իշխանություններն իրավունք չունեին գնալու այդ հանդիպմանը։ Այլ բան, եթե ընդհանուր մթնոլորտը այլ լիներ, բայց ապրիլի 24-25-ին սահմանին զինվոր սպանեցին, ապրիլի 27-ին պարզ դարձավ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, Բաքուն անընդհատ նույն հայտարարություններն է անում, ու այդ ֆոնին ի՞նչ իմաստ ուներ գնալ հանդիպման։
Կարծում եք, որ այն հայտարարությունը, որ տարածել է Հայաստանի ԱԳՆ-ն, ներկայացնում է իրականությո՞ւնը, թե՞ այնուամենայնիվ այդ հանդիպմանը ինչ-որ պայմանավորվածություններ հնարավոր է ձեռք են բերել խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Այդ հանդիպումը ոչ թե բանակցային էր, այլ կարծես թե նպատակ ուներ ճշտել պայմանավորվածությունները և սկսել բանակցությունները, բայց երբ նրանք ամեն օր սպանում են մեր զինվորներին, կարծում եք, նրանք կարող էին գալ ինչ-որ պայմանավորվածությա՞ն։ Իհարկե ոչ։ Այն տեքստը, որ հանդիպեցին, քննարկեցին, թարգմանելով դիվանագիտական լեզվից, նշանակում է, որ ոչ մի բանի չեն հասել։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը չէր էլ գալիս հանդիպման պայմանավորվածության հասնելու համար, իրենք գալիս էին ճշտելու՝ հանձնո՞ւմ ենք տարածքները, թե ոչ, երկրորդը՝ ուզում էին ճշտել, թե Ռուսաստանը կարողացա՞վ մեզ այնքան ճնշել, որ մերոնք համաձայնեն դրան։ Մերոնք չհամաձայնեցին, իրենք էլ կրակեցին, սպանեցին մեր զինվորին։ Միթե մերոնք այդ դիվանագիտական լեզուն չեն հասկանում։
Կարելի՞ է ասել, որ առաջիկայում մենք չենք ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամբողջական կազմով մասնակցություն այս գործընթացին, եւ Ռուսաստանը խնդրի միանձնյա կարգավորողի գործառույթ է ստանալու։
Հասկանալի է, որ Ֆրանսիան զբաղված է ընտրություններով, որից հետո նորից ակտիվ կլինեն ԼՂ բանակցություններում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն ուզում է օգտագործել այս ժամանակահատվածը։ Ի վերջո, Ռուսաստանի նախաձեռնությամբ եռակողմ հանդիպումներ նախկինում էլ եղել են, չենք կարող ասել, որ սա արտառոց դեպք է, բայց պարզ է, որ Ռուսաստանը ցանկացած պահի ուզում է օգտագործել իրավիճակը, քանի որ այս հակամարտությունը նրանց պետք է իրենց ազդեցությունն ուժեղացնելու և Ադրբեջանի վրա, և Հայաստանի։ Մոսկվայի միջնորդական ջանքերն ինձ հասկանալի են։ Ինձ համար կարևոր չէ, թե ինչ է ուզում Ռուսաստանը, կարևոր է, թե ինչ է ուզում Հայաստանը։ Ասենք, գնալ հանդիպման, որն ի սկզբանե անհաջողության է դատապարտված, ես համարում եմ անթույլատրելի։ Գնալ հանդիպման, երբ դրան նախորդել են մի քանի սադրանքներ, ես սխալ եմ համարում։ Այո, ապրիլի 24-ին դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանությունը սադրանք էր, այո, հանդիպումից մեկ օր առաջ Ադրբեջանին զենք վաճառելու մասին տեղեկատվությունը ևս սադրանք էր։ Ես համոզված եմ, որ դեռ իրար ձեռք չսեղմած Մամեդյարովը Նալբանդյանից հարցրել է՝ հիմա ե՞րբ եք հանձնում տարածքները։ Թող Նալբանդյանը հիմա ելույթ ունենա ու ասի, որ սխալ եմ մեկնաբանում։ Ես համոզված եմ, որ նրա՝ հանդիպման սենյակ մտնելը զուգակցվել է Մամեդյարովի հարցով՝ ե՞րբ եք հանձնում տարածքները։ Հասկանալի է, որ Նալբանդյանը պետք է պատասխաներ, որ մենք չենք եկել կոնկրետ լուծումների հասնելու, այլ դեռ պետք է քննարկել, թե երբ ենք վերադառնալու նորմալ բանակցությունների։ Հետո Մամեդյարովը շրջվել է ու հարցրել Լավրովին՝ դուք ազդեցի՞ք Հայաստանի վրա, որ օկուպացիոն զորքերը դուրս բերի մեր տարածքներից։ Լավրովը, բնականաբար, ոչինչ չի պատասխանել, և իրենք դուրս են եկել։ Պարզ չի՞, որ հենց այդպես է եղել։ Ինչպե՞ս կարելի է գնալ հանդիպման, երբ գիտես, թե դա ինչով կավարտվի։ Պարզ է, որ իրենք հասկացան, որ մերոնք ոչ մի զիջման չեն գնա, ու ճիշտ են անում, որ ոչ մի զիջման չեն գնում, ու նույն պահին կրակեցին։
Պարոն Գրիգորյան, Բաքուն Ռուսաստանից ԲՏՌ-ների նոր խմբաքանակ է ստացել։ Որո՞նք պետք է լինեին մեր անելիքները։ Ինչպե՞ս է հնարավոր զսպել Ռուսաստանին։
Մենք պետք է հասկանանք մեկ բան՝ Ռուսաստանը լուրջ երկիր է, և մենք չենք կարող Ռուսաստանի քաղաքականությունը փոխել։ Մենք կարող ենք ուղերձներ հղել, քննարկել այ հարցը Ռուսաստանի հետ, մեղմացնել քաղաքականությունը և այլն։ Բայց մենք կարող ենք անել այնպիսի քայլեր, որ Ռուսաստանն այսպիսի քայլեր չանի։ Ի վերջո, Ռուսաստանն է որոշում՝ ում զենք վաճառել։ Մի քանի անգամ ՀԱՊԿ-ում Սերժ Սարգսյանը բարձրացրեց այդ հարցը, Նալբանդյանն ասում է՝ մենք մտահոգված ենք, բայց միայն խոսելով չէ։ Զենքի վաճառքի մասին այդ տեղեկատվությունը ստանալուց հետո մերոնք կարող էին զանգել Լավրովին ու ասել՝ մենք այս մթնոլորտում չենք կարող գալ հանդիպման։ Ի վերջո, այդ գործարքը վաղուց է կատարված, բայց, չէ, ռուսները այդ մասին պետք է հայտարարեին հանդիպումից առաջ։ Եվ եթե դու հրաժարվում ես հանդիպումից այս մթնոլորտում, հատկապես որ նախօրեին սպանել են քո զինվորին, այդ դեպքում Ռուսաստանը քեզ հետ հաշվի կնստի։ Բայց եթե քեզ կանչում են, ու դու միանգամից գնում ես, էլ ինչո՞ւ պետք է քեզ հետ հաշվի նստեն։ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք ծախելը նորություն չէ, բայց դու պետք է դրան ինչ-որ քայլերով պատասխանես։ Եթե չես պատասխանում, պարզ է, որ այսպես կլինի, ոչ ՀԱՊԿ-ը քեզ կօգնի, ոչ Խաչատուրովի նշանակումը։ Բաներ կան, որ պետք է հաշվի առնել։ Եթե ադրբեջանցիները ապրիլի 24-ին սպանում են քո զինվորին, ինչո՞ւ եք ապրիլի 28-ին գնում հանդիպման։ Դուք իրավունք չունեք չպատասխանելու, չես պատասխանում, նորից են կրկնում։ Կամ էլ ուրիշ պատճառներ կան, որ ուզած-չուզած գնացին, դա պետք է վերլուծել։ Եթե դու գլուխդ կախ գնում ես հանդիպման, նշանակում է, ռուսները կարող են մտածել, որ ամեն ինչ նորմալ է, դու չես ընդվզում, որ զենք են վաճառում Բաքվին։
Նախկինում նշվում էր, որ քանի որ ՀՀ իշխանությունն ունի լեգիտիմության խնդիր և ունի Ռուսաստանի կարիքը, չի կարող վարձահատույց չլինել դրա համար։ Բայց այս ընտրություններից հետո հետընտրական լուրջ զարգացումներ չեղան, հիմա կա՞ այդ լեգիտիմությունը, և եթե կա, ապա ՀՀ իշխանությունն ի՞նչ վախեր ունի Ռուսաստանից։
Լեգիտիմությունը չի որոշվում ֆորմալ ընտրություններով։ Իրոք, ֆորմալ առումով ընտրություններն այնքան էլ վատ չանցան, բայց ոչ ֆորմալ առումով մենք բոլորս գիտենք, որ դա ընտրություն չէր։ Ու ամենակարևորը՝ իշխանությունը ևս գիտի, որ այդ ընտրությունները լեգիտիմ չէին։ Լեգիտիմությունը որոշվում է ժողովրդի վստահությամբ, բայց հիմա գնացեք ժողովրդին հարցրեք, գուցե իսկապես հավատո՞ւմ է գործող իշխանություններին։ Դու պետք է հավատաս, որ դու լեգիտիմ ես, որ դուխով գործես։ Մերոնք գլուխները կախ գնում են նման հանդիպումների, որովհետև համոզված չեն, որ լեգիտիմ են։ Հիմա ես չեմ կարծում, որ գնալն ուղղակիորեն լեգիտիմության հետ էր կապված։ Կարծում եմ, դա ավելի շատ պայմանավորված է նրանով, որ կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է, ու դա վաղուցվա խնդիր է։ Այո, երբ դու վերջին 15 տարվա ընթացքում ամեն ինչ տալիս էիր Ռուսաստանին, հիմա ուզած-չուզած պետք է գլուխդ կախ գնաս Մոսկվա հանդիպման։ Ղարաբաղի հարցը դրանով է հետաքրքիր, որ այդ խնդրի հետ կապված ցանկացած հարց բացում է մեր բոլոր թույլ կողմերը։ Այսինքն, ես կասեի, որ ոչ թե այսօրվա կոնկրետ լեգիտիմության խնդիրը մեզ խանգարեց, այլ այն, որ ընդհանուր կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է, և մերոնք չեն կարող մերժել Լավրովին։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir