KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Ռուբեն Հ. Մեհրաբյան: Շատ վատ է, որ «տարբերություն չկա»՝ ռուսները լքելու են հայաթափված Արցախը Հայաստանո՞վ, թե՞ Ադրբեջանով

Ռուբեն Հ. Մեհրաբյան: Շատ վատ է, որ «տարբերություն չկա»՝ ռուսները լքելու են հայաթափված Արցախը Հայաստանո՞վ, թե՞ Ադրբեջանով

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
312 0

‼ Շատ վատ է, որ “տարբերություն չկա”, թե ռուսները հայաթափված Արցախից Հայաստանով կգնան, թե Ադրբեջանով։

Շատ վատ է, որ Հայաստանը “վեկտոր չի էլ փոխում”։ Բա ի՞նչ ա անում էս ռուս-ֆաշիստական ախոռում։ Բա արդեն հայտարարված “ռազմավարական սխալն” ուղղելու մասին եթե ալգորիթմ չկա, ուրեմն ի՞նչ՝ այդքան էլ ռազմավարական սխալ չէ՞ր։

Շատ վատ է, որ տեղի ունեցածից հետո չհայտարավեց ՌԴ հետ՝ մեզ կաշկանդող որեւէ պայմանագրից դուրս գալու մասին։ Գոնե մի հատ․․․

Շատ վատ է, որ չարձանագրվեց, որ ռուսական զորքերը հայ-ադրբեջանական սահմանին, Սյունիքում, Վայոց ձորում՝ անելիք չունեն այլեւս։

Շատ վատ է, որ առնվազն հարցականի տակ չի դրվում ռուսական ռազմական ներկայության հարցը Հայաստանում՝ ՖՍԲ, սահմանապահներ, 102-րդ բազա, պլյուս “ռոսսոտռուդնիչեստվո”, “դոմ մասկվի” եւ մնացյալ աղբակույտն էլ՝ վերադիր։

Շատ վատ է, որ Բրյուսելում բանակցությունների հետ կապված չի խոսվում սկզբունքների շուրջ շրջանակային համաձայնագիր կնքելու մտադրության եւ գնդակը Բաքվի դաշտ տեղափոխելու մասին։

Շատ վատ է, որ ոմանց համար “փսիխոթերապեւտիկ” նշանակությունից բացի՝ հարցազրույցում այլ հավելյալ արժեք չձեւավորվեց։ Իմա՞ստը։

Շատ վատ է։
Շատ վատ է։

Բարի գիշեր, տավարիշչի, վեկ վոլի նե վիդած։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir