KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Պուտինի հրամանագիրը պատերազմի մասին. մեկնաբանությունն ավելորդ է

Պուտինի հրամանագիրը պատերազմի մասին. մեկնաբանությունն ավելորդ է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
320 0

Հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Պետդումայի Վերին պալատը ստեղծել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է կորոնավիրուսի պայմաններում արևմտյան պատժամիջոցների դեմ ՌԴ կիրառած հակապատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը: Ըստ ռուսաստանյան պատգամավորների, մասնավորապես արտաքին կապերի կոմիտեի ղեկավար, մեզ ոչ անհայտ Կոսաչովի՝ այդ հակապատժամիջոցները իհարկե աշխատել են արդյունավետ, բայց ներկայիս վարակային արտակարգ դրության պայմաններում պետք է դիտարկել Ռուսաստանի բիզնեսի վրա առանց այդ էլ ծանր բեռը թեթևացնելու հարցը:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Ղրիմի բռնակցումից հետո իր հանդեպ կիրառված պատժամիջոցներին ի պատասխան սահմանեց արգելք Ռուսաստան արևմտյան սննդամթերքի մատակարարման համար՝ այդպիսով համարելով, որ ինքն էլ պատժում է Արևմուտքին: Ռուսաստանում նույնիսկ տերմին հնարեցին՝ «իմպորտազամեշենիե», որը անգամ հեգնանքի ու ծաղրի առարկա դարձավ հենց ռուսական շրջանակներում և այն էլ ռուսական, այսպես ասած, մեծապետական գործիքի վերածված և ակնհայտորեն Կրեմլի հովանու ներքո հայտնված ԿՎՆ-ում: Իրականում Ռուսաստանը, այսպես ասած, հակապատժամիջոցներով պատժում էր իր իսկ քաղաքացիներին՝ զրկելով նրանց արևմտյան սննդի ձեռք բերման հնարավորությունից, քանի որ պատժամիջոց սահմանող էլիտայի ներկայացուցիչները լավ էլ օգտվում էին արտոնյալ խողովակներով: Եվ իհարկե հիանալի օգտվում էր Բելառուսը, որը պատժամիջոցի տակ հայտնված սնունդը իր տարածքով հասցնում էր ռուսական շուկաներ:

Այդպիսով, Ռուսաստանի Պետդումայի Վերին պալատը ըստ էության ընդամենը ուղղում է սխալը՝ օգտվելով կորոնավիրուսի առիթից: Մոսկվայում թերևս սպասում էին այդ առիթին: Սակայն այստեղ խնդիրը անշուշտ ավելի խորն է, և թերևս գործ ունենք ռուսական տնտեսաքաղաքական իրադրության շնչահեղձության ցուցիչի հետ: Այստեղ խոշոր հաշվով չկա անսպասելի կամ զարմանալի որևէ բան:

Խնդիրն այն է, որ գործնականում կարերը քանդվում են, և այսպիսի դրսևորումները վկայում են, որ իրավիճակը պահելը Ռուսաստանում դառնում է ավելի ու ավելի բարդ: Իհարկե, պետք է խրախուսել բոլոր հնարավոր միջոցներով, որ Ռուսաստանն այդ իրավիճակից դուրս գա՝ սխալները թեկուզ անուղղակի խոստովանելով և ուղղելով, որովհետև քիչ հավանական չէ պարզապես մի սխալը նոր՝ ավելի ծանր սխալով ուղղելու հավանականությունը: Հատկապես, որ Ռուսաստանում կարող ենք տեսնել նաև այլ իրողություններ, ինչպես, օրինակ, Պուտինի հրամանագրով Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրը փոխելը՝ սեպտեմբերի 2-ից այն սեպտեմբերի 3 տեղափոխելը: Թե ինչու է Պուտինն անում դա՝ մեկնաբանություն գոնե առայժմ չունի նույնիսկ նրա խոսնակ Պեսկովը: Միայն թե արդեն իսկ բոլորը նկատել են, որ սեպտեմբերի 3-ը Ռուսաստանի պատմության ամենասարսափելի էջերից մեկի՝ մի քանի հարյուր մարդու, այդ թվում՝ երեխաների, կյանք խլած Բեսլանի ահաբեկչության զոհերի հիշատակի օրն է: Պուտինն այդ օրը փաստորեն դարձնում է հաղթական: Մեկնաբանությունը, ինչպես ասում են, ավելորդ է:

Սեպտեմբերի 3-ը, նրա հրամանագրի համատեքստում, հատկանշական է նաև Հայաստանի համար: Այդ օրը հայտարարվեց Հայաստանի՝ ԵՏՄ բռնակցման մասին, որը Հայաստանի դեմ ապրիլյան եվրասիա-թուրքական ագրեսիայի սկիզբն էր:


ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir