Հայ գերիների հարցով դիմում եմ Էրդողանին: Չեմ դիմում Ալիևին, քանի որ նա չեկիստի տղա է, անբարոյական, նրան ընդամենը կարելի է ասել Գեյդարիչ: Այդ իսկ պատճառով դիմում եմ Էրդողանին, որ նա ազդի Ալիևի վրա և մեր գերիներին չնվաստացնեն ու արժանապատվորեն վարվեն նրանց հետ:
Դիմում եմ նաև Ադրբեջանի մարտական գեներալներին, ովքեր անցել են պատերազմի դառնության ու ծանրության միջով: Ես ինձ այդ բարոյական իրավունքը վերապահում եմ, քանի որ պատեազմի դաշտում ունեցել եմ երկու թուրք գերի, իսկ բանտախցում մեկ թուրք կալանավոր: Ես նրանցից ոչ մեկին չեմ նեղացրել՝ որպես գերիներ:
Ես ունեցել եմ 2 թուրք գերի և նրանց հետ վարվել եմ նորմալ, ունենայի 2000 գերի նույնպես կվարվեի նորմալ: Հույս ունեմ, որ 1 տարի հետո Հայաստանը կունենա 20 հազար ադրբեջանցի գերի ու մենք կվարվենք արժանապատվորեն:
Ես հղում չեմ կատարում միջազգային նորմերին, այլ՝ բարոյականությանը: Որքան էլ ունեմ որոշակի կարծիք Էրդողանի մասին, այնուամենայնիվ, նա իմ թշնամին է, չեմ ցանկանում իր մասին դրական խոսք ասել, բայց իր ընկեր Պուտինը նրան համարում է և՛ խոսքի մարդ, և՛ տղամարդ, և՛ գործի մարդ:
Եվ եթե Էրդողանն իրոք այդ տղամարդն է, ինչպես իրեն ներկայացնում է իր ընկեր Պուտինը, ուրեմն թող միջամտի, ազդի Ալիևի վրա, որ մեր գերիների հետ արժանապատվորեն վարվեն:
Շանթ Հարությունյան
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Շանթ Հարությունյան: Հայ գերիների հարցով դիմում եմ Էրդողանին: Չեմ դիմում Ալիևին
Շանթ Հարությունյան: Հայ գերիների հարցով դիմում եմ Էրդողանին: Չեմ դիմում Ալիևին
620 0

Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.