KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Նոր կյանքի նոր գյուղապետը նախկինի մեքենան կվաճառի, ինքն էլ հեծանիվով կգնա աշխատանքի

Նոր կյանքի նոր գյուղապետը նախկինի մեքենան կվաճառի, ինքն էլ հեծանիվով կգնա աշխատանքի

Hasan Oktay Hasan Oktay - - 4 dk okuma süresi
576 0

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզի Նոր կյանք համայնքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը հաղթել է համայնքի ՀՀԿ-ական գյուղապետին՝ Մասիս Աբրահամյանին:

Armtimes.com-ի զրուցակիցն է Գարիկ Սարգսյանը, ում հետ զրուցել եք առաջիկա ծրագրերի մասին.

– Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում՝ սա ձե՞ր հաղթանակն էր, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության:

– Այն համագործակցության մի մեծ կոմպլեքս էր ներառում թե՛ ՔՊ-ի թիմի, թե՛ մեր կազմած ծրագրի, թե՛ մեր համագյուղացիների մոտ եղած դժգոհությունների: Իդեալական քարոզարշավ ենք իրականացրել, որովհետեւ աշխատել ենք յուրաքանչյուրի հետ, ներկայացրել մեր ծրագիրը: Մեզ ամեն ինչում համայնքի նախկին ղեկավարն «օգնել է» իր ցանկացած քայլով, ժողովրդին ցույց է տվել, որ հեռացող գյուղապետ է, ցույց է տվել իր թույլ կողմերը: Նախկինում մարդկանց հետ խոսում էր ավելի բարձր դիրքից, այս անգամ իջել էր մարդկանց մեջ ու խոստումներ, խոստումներ, ինչպես ցանկացած նախընտրական փուլում: Մենք մեր թիմով կարողացանք ապացուցել, որ այն քաղաքական ուժն ենք, որը մարդկանց չի խաբում, եւ մարդիկ հավատացին, իսկ դեռ ոչ մի գործ չարած՝ շատ դժվար է մարդկանց հավատացնել այդ ամենը:

– Նախկին գյուղապետը ձեզ շնորհավորե՞լ է:

– Երբ նախնական արդյունքները կային, ես ներսում չէի, ֆիզիկապես հնարավորություն չկար, որ շնորհավորի:

– Այսօր չի՞ տեսել ձեզ գյուղում:

– Առավոտյան շուտ Երեւան եմ եկել, երեկոյան վերադարձել, առիթ չի եղել հանդիպելու:

– Կներկայացնե՞ք ձեր առաջիկա ծրագրերը:

– Պատրաստվում ենք ուսանողական տրանսպորտ կազմակեպել Նոր կյանքից Երեւան եւ գյուղի լուսավորության խնդիրը լուծենք:

– Համայնքի բյուջեն կբավականացնի՞ նաեւ այդ խնդիրների համար:

– Տրանսպորտի ծախսի կեսը կհոգան ուսանողները, մյուս կեսը՝ համայնքային բյուջեից կլինի:

– Օրեր առաջ մեզ հետ զրույցում այլեւս նախկին գյուղապետն ասել էր, որ պարտության դեպքում պատրաստ է տեղը զիջել. «աթոռը հորս տնից չեմ բերել»,- ասել էր նա: Դուք էլ ընտրություններից օրեր առաջ հանրահավաքի ժամանակ, երբ միջադեպ էր գրանցվել, հայտարարեցիք, որ գյուղապետից ոչինչ պետք չի, եթե ընտրվեք աթոռն ուղարկելու եք իրեն եւ հայտարարեցիք, որ ձեր ընկերները խոստացել են Մոսկվայից ուղարկել գրասենյակային պարագաներ: Պատրաստվո՞ւմ եք աթոռն ուղարկել իրեն:

– Որպես համայնքապետ դեռ պաշտոնապես չեմ ստանձնել լիազորություններս, երեւի պաշտոնապես հինգշաբթի կստանձնեմ եւ դրանից հետո կորոշեմ՝ ինչ եմ անելու այդ աթոռի հետ:

– Բայց խոստացել եք չէ՞, չե՞ք ուզում ուղարկել:

– Այո, այո, կուղարկեմ, ոչ մի բան, որը կհիշեցնի նախկին գյուղապետին իմ սենյակում, չպետք է լինի:

– Իսկ ձեր ընկերները հիշո՞ւմ են իրենց խոստման մասին, ուղարկելո՞ւ են գույքը:

– Այո, ավելի են ոգեւորվել իմ հայտարարությունից հետո, շատ ավելին են ուզում անել, քան գրասենյակային պարագաներն են:

– Որպես երիտասարդ գյուղապետ, մտադի՞ր եք ձեր կառավարման մեջ կրեատիվ լուծումներ գտնել:

– Որոշել եմ գյուղապետին պատկանող մեքենան վաճառել, համայնքում կարիք չկա ծառայողական մեքենայի, գյուղը փոքր է, ոտքով էլ հնարավոր է հասնել, ես էլ անձնական մեքենա ունեմ, իսկ լավ եղանակի դեպքում կարող եմ հեծանիվով աշխատանքի գնալ:

Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանի օգտին քվեարկել է 467 ընտրող, իսկ ՀՀԿ-ական գործող գյուղապետի օգտին՝ 400:
sedaerm
Սեդա Ղուկասյան

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir