Şimdi yükleniyor

Նշանակվեցին ևս 11 նախարարներ

Սերժ Սարգսյանի հրամանագրերով Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունում նշանակվել են ևս 11 նախարարներ:

Արմեն Ամիրյանն, ազատվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից, Հասմիկ Պողոսյանի փոխարեն նշանակվել է մշակույթի նախարար: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության նախարար, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար, իսկ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, առողջապահության նախարարի պաշտոնը Արմեն Մուրադյանի փոխարեն կզբաղեցնի Լևոն Ալթունյանը:

Մյուս 6 նախարարությունների դեպքում տեղի են ունեցել վերանշանակում. Լևոն Մկրտչյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի նախարար, Արփինե Հովհաննիսյանն՝ արդարադատության նախարար, Արմեն Երիցյանն՝ արտակարգ իրավիճակների նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ նշանակվել էին Հայաստանի նոր կառավարության առաջին վեց նախարարները:
http://galatv.am/hy/news/11-21/

Share this content:

Yorum gönder