KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Hakop Badalyan: Ու՞մ է պետք շրջանառության մեջ դնել իրանցի 10 գեներալների Հայաստան ժամանելու «թեզը»

Hakop Badalyan: Ու՞մ է պետք շրջանառության մեջ դնել իրանցի 10 գեներալների Հայաստան ժամանելու «թեզը»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
341 0

Ու՞մ է պետք շրջանառության մեջ դնել իրանցի 10 գեներալների Հայաստան ժամանելու «թեզը», այդ թվում ռուսական այսպես ասած հայանուն եւ հայանպաստ շրջանակներով: Եկել են գեներալներ, թե չեն եկել, ինքս չգիտեմ: Ի վերջո, կարող էին գալ եւ քննարկել բազմաթիվ մեծ ու փոքր հարցեր:

Բայց, որեւէ մեկը լրջորեն մտածում է, թե Իրանը կռվելու է Սյունիքի համա՞ր, թե Իրանն իր սահմանին զորք է կուտակել Սյունիքի համար կռվելու նպատակո՞վ: Իրանն ինքն իր ձեռքով իրեն պայթեցնելու՞ է: Թե՞ նպատակը Իրանի «անունից» Հայաստանը պայթեցնելն է: Ի դեպ, մայիսի 25-ին Սյունիքի համար «կռվելու» պատրաստ Իրանի արտգործնախարարը այցելում է Բաքու ու Երեւան, երեւի կռիվը սկսելուց առաջ «վերջին զգուշացում» անելու 😉

Եթե լուրջ, Իրանն զորք է կուտակել ընդամենն իր սահմանը պաշտպանելու համար: Այո, Իրանի համար մեղմ ասած անցանկալի է Սյունիքի հանդեպ թուրք-ադրբեջանական որեւէ գերակայություն, եւ խիստ ցանկալի է հայկական առավելագույն ինքնիշխանություն, բայց դա չի նշանակում, թե Իրանը կռվելու է Սյունիքի համար: Ավելին, Իրանն ուղղակի ի վիճակի չէ կռվել Սյունիքի համար:

Այդ հարցում Իրանը Հայաստանի համար կարող է լինել քաղաքական-դիվանագիտական հավելյալ ռեսուրս, ոչ ավելի: Դա եւս չափազանց կարեւոր ու գնահատելի է, բայց թերեւս նաեւ այդ ռեսուրսն է թիրախավորվում ռազմական պատրաստակամության անհամարժեք պնդումներով:

Hakop Badalyan

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir