Politoloq Nəzakət Məmmədova: “Paşinyan Qərbin adamıdır”

Cavuşoğlu ABDye gitmiyor

Türkmenistan Arkeolojisi: Sultan Alparslan’ın Kayıp Mezarı

Նոր կառավարության երկու կարեւոր որոշումները

Հակոբ Բադալյան: Վարչապետ Փաշինյանի Իրան այցի

Ermenistan 5 Ağustos 2021
61
MAKEDONYA'DA SINAVSIZ ÜNİVERSİTE

Վարչապետ Փաշինյանի Իրան այցի կապակցությամբ թերեւս հետաքրքիր է հիշել 2017 թվականին Հասան Ռոհանիի վերընտրության ու պաշտոնամուտի առիթով Սերժ Սարգսյանի այցը, դարձյալ օգոստոսի 5-ին, եթե չեմ սխալվում:

Հետաքրքիր է մասնավորապես այն, որ Սերժ Սարգսյանը գտնվում էր արձակուրդում, որն ընդհատեց Իրան մեկնելու եւ պաշտոնամուտին մասնակցելու համար: Եվ հետաքրքիր էր այն, որ նա այդ այցից առաջ փաստացի առաջին անգամ խոսեց Հայաստանով իրանական գազի տարանցման հնարավորության մասին, «եթե բոլոր կողմերը լինեն համաձայն»: Թե որոնք էին բոլոր կողմերը, Սարգսյանը բնականաբար բաց էր թողել, միաժամանակ ասելով, թե առայժմ (այդ պահին), թեման միայն փորձագիտական օրակարգում է:

Նրա այցը սակայն գուցե ավելի ուշագրավ էր մեկ այլ ասպեկտով: Բանն այն է, որ հուլիսի վերջին երկարատեւ դադարից հետո առաջին անգամ Հայաստան էր ժամանել իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյա՝ Իսրայելի ռեգիոնալ գործակցության նախարարը: Երեւանում Սերժ Սարգսյանը չէր ընդունել նրան, հենց արձակուրդում լինելու պատճառով, թեեւ մի քանի օր անց նա ընդհատեց արձակուրդն ու մեկնեց Իրան պաշտոնամուտի արարողությանը:

Այդ ժամանակագրական զուգահեռը առավել ուշագրավ լույսի ներքո հայտնվեց օգոստոսին, երբ Սերժ Սարգսյանը մեկնեց Սոչի Պուտինի հետ հանդիպման: Եվ ինչն էր առանձնահատուկ ուշադրության արժանի, որ նույն օրը Սոչիում էր նաեւ Իսրայեկլւ վարչապետ Նաթանյահուն, որը Պուտինի հետ հանդիպեց Սերժ Սարգսյանից առաջ եւ այդ հանդիպմանը բարձրացրած նրա առանցքային հարցը Իրանի ռեգիոնալ ներկայության աճին հակազդելն էր:

Նույն թվականի նոյեմբերին արդեն Իսրայել մեկնեց Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը: Իսրայելում Նաթանյահուի հետ հանդիպման վերաբերյալ իսրայելական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Նաթանյահուն Նալբանդյանի հետ զրույցում էլ կարեւոր է համարել Իրանին հակազդելը, զսպելը; Հայկական կողմի հաղորդագրությունը բնականաբար չէր տվել այդպիսի քննարկման մասին ոչինչ, թեեւ դա չէր խանգարել, որ Իրանից պաշտոնապես կոչ անեն Երեւանին «չտրվել սիոնիստական ռեժիմի» այսպես ասած նկրտումներին:

2017 թվականի հուլիս-նոհյեմբեր «հայ-իսրայել-ռուս-իրանական» այդ գիծը համենայն դեպս արժանի էր ուշադրության, անկասկած «այսբերգի» թերեւս միայն տեսանելի մասով, քանի որ դրանում տեղի ունեցած զարգացումների «արձագանքը» իրական քաղաքականության ռեժիմում թերեւս «հնչել» է կամ առնվազն կարող էր «հնչել» բավականին երկար:

Հակոբ Բադալյան

Yorumlar