KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ: ԱՄՆ նախագահի նամակի «մեխ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ: ԱՄՆ նախագահի նամակի «մեխ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
210 0

Ես խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ կաբինետի կարևորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների և իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ձեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը»: Այդ մեջբերումը Հայաստանի վարչապետին ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակից է, որ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը: Նախ, անհրաժեշտ է նկատել Փաուերի գործոնը: Ես անդրադարձել եմ այդ հանգամանքին մի քանի անգամ, դեռևս այն շրջանից, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բայդենը իր պաշտոնամուտից հետո մտադիր է ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի պաշտոնում նշանակել Փաուերին: Փաուերը ԱՄՆ դիվանագիտության այն հազվադեպ ներկայացուցիչներից է, որոնք իսկապես բավականին ընդգծված ջերմ տրամադրվածություն և վերաբերմունք ունեն հայ ժողովրդի հանդեպ: Սա անշուշտ բոլորովին չի նշանակում, որ Հայաստանին կամ հայությանն առնչվող հարցերում նրանք առաջնորդվում են այդ վերաբերմունքով, և ոչ թե ԱՄՆ պետական ռազմավարական շահով: Այդուհանդերձ, անձնական մոտեցումները ոչ վճռորոշ, սակայն թեկուզ փոքր հանգամանք լինելով կարող են որոշակի հարցերում լինել հնարավորություն:

Փաուերն այդ իմաստով Հայաստանի համար կարող է լինել ամերիկյան կատռավարության հետ արդյունավետ աշխատանքի կարևոր հնարավորություն: Սակայն, անշուշտ, կրկնեմ, որ ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր պետական և ռազմավարական շահով, այդ թվում նաև նախագահ Բայդենի նամակը փոխանցող Փաուերը: Իսկ նամակում առանցքային, էական հանգամանքը, նամակի մեխը ըստ էության հենց այդ է: Նկատենք, ԱՄՆ նախագահը ոչ թե վարչակազմի աջակցություն է հայտնում Հայաստանի սուվերենությանը, անկախությանն ու տարածքային ամբողջությանը, այլ աջակցությունը հայտնում է Հայաստանի «ձգտմանը» դեպի խաղաղություն, արդեն որը կերաշխավորի սուվերենություն, անվտանգություն, ժողովրդավարություն, տարածքային ամբողջություն: Սա առաջին հայացքից աննշան, սակայն խիստ էական տարբերություն է, երբ աջակցություն հայտնվում է խաղաղության ձգտմանը, և միայն այդ ձգտման արդյունքն է, որ ըստ նամակի հեղինակի կարող է լինել Հայաստանի սուվերենության երաշխավոր: Այլ կերպ ասած, ԱՄՆ նախագահը դե ֆակտո ասում է, որ ԱՄՆ չի երաշխավորում ոչինչ, եթե Հայաստանը չի կարողանում համաձայնության գալ Բաքվի և Անկարայի հետ: Մինչդեռ, հենց այստեղ է գլխավոր, առանցքային խնդիրը ՝ այդ խաղաղությանը հասնելու բովանդակությունն ու դրա շուրջ համաձայնության հնարավորությունը, առավել ևս, եթե հաշվի առնենք, թե ինչ է հայտարարել Թոււրքիայի նախագահ Էրդողանը Նախիջևանից Անկարա վերադառնալիս: Նա հայտարարել է, թե կա խաղաղության հնարավորություն և հուսով են, որ Հայաստանը «կամք կցուցաբերի» և չի ձգձգի այդ հնարավորությունն օգտագործելը: Եվ այդօրինակ հայտարարությունները առաջացնում են հարց, թե ո՞րն է խաղաղության ձգտման գինը Հայաստանի համար, ի՞նչ կամքի է սպասում Թուրքիայի նախագահը, հաշվի առնելով Անկարայի և Բաքվի առավելապաշտական քաղաքականությունը: Այն, որ ԱՄՆ աջակցում է խաղաղության ձգտումը, ոչ թե ինքնին սուվերենությունն ու տարածքային ամբողությունը, միանգամայն հասկանալի է, որովհետև Ադրբեջանի և Անկարայի հետ Հայաստանի հարաբերության ներկայիս տրամաբանության ու բովանդակության պարագայում ստանձնել Հայաստանի անվտանգության, սուվերենության աջակցություն, նշանակում է ստանձնել Թուրքիայի և Ադրրբեջանի հակառակորդի կարգավիճակ: Դա չի բխում ԱՄՆ շահից, ինչպես չի բխում որևէ այլ խաղացողի շահից: ԱՄՆ այդ մասին ասում է փաստացի բավականին բաց տեքստով, և Հայաստանն է պատասխանատու, թե ինչպես է հասկանում այդ տեքստը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir