Երեկ Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը՝ իրավացիորեն մատնանշելով դրա առերևույթ հակասահմանադրականությունը։
Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն անմիջապես հետ ուղարկեց այս առերևույթ հակասահմանադրական հրամանագրի նախագիծը՝ երեկվանից սկսած Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ունի հետևյալ երեք տարբերակները՝
1️⃣ ստորագրել համապատասխան ակտը,
2️⃣ դիմել Սահմանադրական դատարան,
3️⃣ դրսևորել անգործություն, որի դեպքում այս առերևույթ հակասահմանադրական հրամանագրի նախագիծն ուժի մեջ է մտնելու իրավունքի ուժով:
Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ինչը նշանակում է, որ Հանրապետության նախագահը չի կարող ստորագրել իր կողմից Սահմանադրությանը հակասող գնահատված հրամանագիրը կամ անգործություն դրսևորելով՝ թողնել, որ այն Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մտնի ուժի մեջ։
Հետևաբար՝ Հանրապետության նախագահը, ղեկավարվելով Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, պարտավոր է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին առերևույթ ապօրինի հրամանագրի նախագիծը հակասահմանադրական ճանաչելու պահանջով դիմել Սահմանադրական դատարան։
🔺Փաշինյանի կողմնակիցները շատ լավ հասկանում են այս պարզ ճշմարտությունը, եւ, բնականաբար, անցել են իրենց հատուկ հակաիրավական գործելաոճին՝ շանտաժին։
Բացահայտ սպառնում են Արմեն Սարգսյանին իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու հեռանկարով՝ նպատակով ունենալով ստիպել վերջինիս կոպտորեն խախտել Սահմանադրությունը և չդիմել Սահմանադրական դատարան։
Եթե հանգամանքների բերումով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեղի տա Փաշինյանի կողմնակիցների ճնշումներին, և իր հստակ արտահայտած դիրքորոշմանն ուղղակիորեն հակասող քայլ անի, ինչն այս պահին ես քիչ հավանական եմ համարում, դա կհամարվի Սահմանադրության կոպիտ խախտում և հիմք կհանդիսանա Արմեն Սարգսյանի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար։
Գոհար Մելոյան
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Գոհար Մելոյան: դիմել Սահմանադրական դատարան,
Գոհար Մելոյան: դիմել Սահմանադրական դատարան,
420 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.