Սեպտեմբերի 4-ի Պուտին-Էրդողան հանդիպումը լուսաբանվում և մեկնաբանվում է գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցներում: Հանդիպումն անասելի մեծ հետաքրքրություն է առաջացրել, այն կարելի որակել մեծամասամբ չբացահայտված, պատասխանների փոխարեն հարցեր առաջացնող և ստվերային: Հանդիպումը տևել է երեք ժամ, որից մեկ ու կեսը եղել է հանդիպում թիմերով, իսկ մյուս կեսը՝ նեղ շրջանակով երկու ղեկավարների գաղտնի բանակցություն: Իմ տպավորությամբ բավականին մեծ ներկայացուցչական թիմով, հանգուցային նախարարներով ժամանելով Սոչի կողմերը պիտի, որ ավելի երկար, գուցե և մի քանի փուլով ըստ ոլորտների բանակցություններ վարեին, որին շունչները պահած սպասում էին Բրյուսելում, Վաշինգտոնում և հասկանալի պատճառներով նաև Երևանում: Չեմ կարող ասել երեք ժամը շատ է, թե քիչ այսպիսի մակարդակով հանդիպման համար, բայց իմ դիտարկմամբ ընդհատված հանդիպման տպավորություն է թողնում: Հայտարարվեց ընդհամենը մեկ համաձայնության մասին. Ռուսաստանը մեկ միլիոն տոննա հացահատիկ է տալիս Թուրքիային, որն այստեղ վերածվում է ալյուրի և Քաթարի միջոցներով տեղափոխվում Աֆրիկայի աղքատ երկրներ: Այսքանը և վերջ: Էրդողանը Թուրքիա այցելելու Պուտինի հրաժարվելուց հետո ամբիցիաներ չցուցաբերեց, գնաց Սոչի, որը լրիվ համընկնում է երկու աթոռին նստելու նրա դիվանագիտության հետ: Նա արդեն երկար ժամանակ է, որ ցանկալի անձ է և՛ Արևմուտքում և Մոսկվայում: Արևմտյան լիդերները փաստացիորեն Պուտինի հետ կարողանում են խոսել միայն միջնորդավորված և միայն Էրդողանի միջոցով, մի հանգամանք որը բարձրացնում է նրա կշիռն ու ազդեցությունը միջազգային հարթակներում: Տեղեկատվության սղությունն ու անկատարությունը հնարավորություն չի տալիս ամբողջապես լուսաբանել Սոչիի ռուս-թուրքական հանդիպման նշանակությունը որովհետև դրանով է պայմանավորված նաև իրավիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում: Քանի որ առանցքային նշանակություն ունեցող ուկրաինական հակամարտության և հացահատիկային գործարքի հարցերը լուծում չեն գտել, մյուսները ինքստինքյան դուրս են մղվել կամ էլ քննարկվել են մակերեսայնորեն: Ինչպես օրինակ զարգացումները սիրիական ճակատում: Բայց շատ հետաքրքիր է այն հանգամանքը, որ Թուրքիայի ԱԳՆ Ֆիդանը անմիջապես մեկնել է Թեհրան, որտեղ իր գործընկերոջ հետ վարել է բանակցություններ, ամենայն հավանականությամբ Սոչիից բերված մեյսիջների շուրջ: Հիշարժան է նաև այն, որ Իրանի արտգործնախարարը ելույթում կրկին անթույլատրելի է համարել տարածքային-աշխարհաքաղաքական փոփոխությունները: Իսկ մենք լավ գիտենք, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Անկախ ամեն ինչից, այս անկանխատեսելի և հակասական միջազգային իրադրության պայմաններում Թուրքիայի երկարամյա ղեկավարը աչքի է ընկնում իր դիվանագիտական հմտություններով ու կարողություններով: Անկարայում օգտագործում են Օսմանյան և բրիտանական դիվանագիտության լավագույն ավանդույթները:
Գարիկ Քեռյան: Պուտին Էրդողան
324 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.