KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Համալսարանական համակարգը Հայաստանում

Գարիկ Քեռյան: Համալսարանական համակարգը Հայաստանում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
235 0

Քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն նշեց մեր բուհական համակարգի ցածր մակարդակի մասին, հավելելով, որ ՀՀ բուհերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Բարձրագույն կրթության համակարգում որպես չորս տասնամյակ աշխատող և դոկտորի ու պրոֆեսորի գիտակրթական աստիճանի հասած մասնագետ ինձ թույլ կտամ որոշակի դիտարկումներ և պարզաբանումներ անել: Իհարկե բարձրագույն կրթության համակարգը մեզ մոտ լուրջ մարտահրավերների առջև է կանգնած և իսկապես արմատական բարեփոխումների կարիք ունի: Բայց, եթե այդ բարեփոխումները պետք է լինեն արևմտյան գիտակրթական համակարգի մեխանիկական ընդօրինակումները և վերակազմավորումները, արդյունքում իրավիճակը կարող է ավելի վատանալ: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից, որն իր հերթին Ռուսական կայսրության կրթական համակարգի ժառանգորդն էր: Ռուսական կայսրության բարձրագույն կրթության հիմնադիրը Պյոտր Առաջինն էր, ում հրահանգով այն փոխառնվեց Պրուսիայից: Փաստացիորեն ներկայումս մենք և հետխորհրդային որոշ երկրներ դեռ պրուսական/գերմանական համակարգի ազդեցության կրողն ենք: Գերմանական որակի և մակարդակի մասին ես չէ, որ պետք է գրեմ, դա հանրհայտ իրողություն է: Բարձրագույն կրթության անդամահատումը բակալավրիատի և մագիստրատուրայի անգլոսաքսական մոդելով, որ մեխանիկորեն պարտադրվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, եղավ անարդյունավետ և ներկայիս հետընթացի պատճառներից մեկն է: ԱՄՆ-ի գիտակրթական համակարգում ընդգրկված են մեծ թվով մասնագետներ որոնք արտագաղթել են խորհրդային պետությունից և արևելաեվրոպական երկրներից, որոնք որպես բարձրակարգ մասնագետ անցել են հենց այդ պրուսական/գերմանական ուսուցման բարձրագույն դպրոցը: Հիմա, երբ ծրագրվում է կառուցել ակադեմիական քաղաք և բարեփոխել բարձրագույն կրթությունը գուցե և անհրաժեշտ է մի պահ հետ նայել, վերցնել նախորդ համակարգերից այն ինչը, որ անհրաժեշտ է պահպանել և ելնել հայկական իրականության առանձնահատկություններից: Լսել եմ եվրոպական և ամերիկյան համալսարանների դասախոսների և հետազոտողների: Առավելություններ մեր մասնագետների նկատմամբ ինչ որ առումներով ունեն, բայց չէի ասի, որ մենք զիջում են իրենց: Շատ առումներով, ինքնագովեստ չընդունեք, զիջում են: Ժամից ավել լսում ես, բառակույտից բացի ուրիշ ոչինչ չկա: Մեկ անգամ շտապողականություն դրսևորվեց և ունեցանք լուրջ կորուստներ հիմա պետք է ավելի հավասարակշիռ մոտեցում, գիտակրթական ոլորտում կորցրածը տասնամյակներով չի վերականգնվում: Վերջում ասեմ, որ տասնամյա միջնակարգ դպրոցը 12-ամյայի մեխանիկական վերափոխումը ևս անարդյունավետ դուրս եկավ:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir