Ermenistan’ın kahraman katili ve hırsızı Manvel Grigoryan neden tutuklandı?

ОБРАЩЕНИЕ ДРУЗЕЙ К СВОИМ ОБЩЕСТВАМ

İngiltere’nin Gazprom kararının perde arkası!

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիսին աճել է 8.6 տոկոսով

Մենք պետք է փոշմանել տանք բոլոր նրանց, ովքեր ՀՀԿ-ին ձայն են տվել

Ermenistan 6 Nisan 2017
396

Մեր զրուցակիցն է ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը
Ինչպե՞ս եք պատկերացնում ԵԼՔ-ի աշխատանքը ԱԺ-ում։ Ունեք ընդամենը 9 մանդատ, իսկ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է հավաքել: Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ՀՀԿ-ի գերիշխանությունը բացահայտ է, ի՞նչ պետք է անել փոփոխությունների հասնելու համար:
Ես պատկերացնում եմ, որ մենք պետք է աշխատենք ժողովրդի և պետության շահերից ելնելով, և դա պետք է տեսանելի լինի մարդկանց: Մեր աշխատանքով մենք պետք է փոշմանել տանք բոլոր նրանց, ովքեր ՀՀԿ-ին ձայն են տվել՝ այս կամ այն պատճառով, և արդեն 2022-ին, ունենալով ավելի մեծ ճանաչելիություն և քաղաքական անբասիր հետագիծ, պահելով յուրաքանչյուր քվե, ընտրությունների միջոցով կառաջնորդենք իշխանափոխությունը՝ ստանալով քաղաքացիների վստահության քվեն:
Ոմանք հարց են բարձրացնում մանդատները վայր դնելու հետ կապված: Ինչպե՞ս եք գնահատում:
Կառաջարկեի ոմանց գնալ զրուցել 122 հազար 49 մարդու հետ և ճշտել իրենց գնահատականը ոմանց առաջարկին:
Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ԱԺ-ում ընդդիմության դերը կարող է ստանձնել «Ծառուկյան» դաշինքը: ԵԼՔ-ին էլ ըստ էության համարել է իշխանությունից աջակցություն ստացած: Ինչ պետք է անել այս մտայնությունը վերացնելու համար:
Եվ նորից հարցն ուղղեք եթե ոչ 122,049 մարդու, ապա անհատապես ինձ իրենց թանկագին քվեն վստահած 5110 քաղաքացու, թե ինչ կարծիքի են Արմեն Մարտիրոսյանի հայտարարության մասին: Իսկ ես ընդամենը կարող եմ իրեն մաղթել առողջություն և երկար տարիների կյանք: Իմ ընտրողը ինձնից քաղաքական բամբասանքների մեկնաբանություն չէ, որ ակնկալում է:
Ո՞ր հանձնաժողովում կցանկանաք աշխատել:
Ես ինձ տեսնում եմ տարբեր հանձնաժողովներում, որոնք ենթադրում են թե իմ բազային գիտելիքների օգտագործում, թե ինձ համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներ: Դրանք ներառում են, բայց չեն սահմանափակվում տնտեսական, արտաքին քաղաքականության, պաշտպանության, կրթական, սոցիալական ոլորտները:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

Yorumlar