Şimdi yükleniyor

Անի Չաքիրյան: Հարավային Կովկաս և հարևաններ

 

 

1.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Առաջին անգամ տարանցմամբ նախատեսվում է ղազախական ցորենի խմբաքանակ տեղափոխել Հայաստան։  Ալիևը նշել է, որ սա նաև լավ ցուցիչ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի։ 

2․Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ ներկայումս «Ռուսաստանի երկաթուղիները» տարածաշրջանի գործընկերների հետ քննարկում են ռուսաստանյան ապրանքների՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցման կազմակերպման հարցերը։ Նրա խոսքերով ադրբեջանական կողմը հաստատել է, որ հնարավոր է օգտագործել Ադրբեջանի երկաթուղիները ռուսաստանյան արտադրանքն Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու համար։

2․Միջուկային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին նշել է, որ Իրանն ունի մոտ 400 կիլոգրամ 60 տոկոսով հարստացված ուրան, ինչը թույլ կտա հետագա հարստացման դեպքում ստեղծել 10 միջուկային մարտագլխիկ։ Նա հավելել է, որ չնայած այդ փաստին, իրենք չունեն որևէ ապացույց, որ Իրանը որոշել է ստեղծել միջուկային զենք։

3․Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին նշել է, որ այդ երկիրը չի կարող դառնալ ԵՄ անդամ, քանի դեռ այնտեղ գործում են եվրոպական արժեքներին անհամապատասխան օրենքներ։ Խոսքը վերաբերում է արտաքին ֆինանսավորման թափանցիկության և ԼԳԲՏ շարժման քարոզչության արգեքի մասին օրենքներին։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, ի պատասխան ԵՄ դեսպանի այդ հայտարարությանն ասել է, որ բրյուսելյան բյուրոկրատիան ցանկանում է ֆինանսավորել ծայրահեղ հոսանքները, ինչը որևէ կապ չունի ԵՄ սկզբունքների հետ։ 

Ադրբեջանի նախագահ Ալիևը Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ իրենք վերացրել են դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, ինչի արդյունքում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենը կհասնի Հայաստան։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը դրական է արձագանքել այս նախաձեռնությանը, նշելով, որ Հայաստանը պատրաստ է պատասխան քայլ կատարել և ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև բեռնատարների տեղաշարժը։ Ռուսաստանը նույնպես պատրաստակամություն է հայտնել իր ապրանքներն արտահանել Հայաստան Ադրբեջանի տարածքով։

Առաջին հայացքից դրական թվացող այս գործընթացն իրականում պարունակում է մի շարք հարցեր։ Նախ չկա որևէ տեղեկություն, թե արդյո՞ք Հայաստանը կարող է իր ապրանքներն արտահանել նույն  ճանապարհով, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով։ Դեպքերի զարգացման նման ընթացքը ենթադրում է, որ ճանապարհների ապաշրջափակումը պետք է լինի փոխադարձ, ինչի մասին դեռևս որևէ խոսք չկա։ Բացի դրանից, չկա որևէ տեղեկություն, թե կոնկրետ ի՞նչ ճանապարհով են ապրանքները հասնելու Հայաստան։ Խնդիրը կայանում է նրանում, որ այսպես կոչված Թրամփի ճանապարհի՝ TRIPP-ի վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություններ չկան։ Չի բարձրաձայնվում նաև, թե ինչպիսի՞ սահմանային ռեժիմ պետք է գործի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Չի բացառվում, որ իրական պայմանավորվածությունների մասին հասարակությունն իմանա post factum: Որպես դրա նախադեպ կարող ենք նշել Տավուշում այսպես կոչված «սահմանազատման» աշխատանքները, ինչի մասին իրականությունը պարզ դարձավ այդ գործընթացի ավարտից հետո։ Հետևաբար վերոնշյալ հարցերը մնում են բաց, իսկ ռիսկեր՝ բավական մեծ։

 

Share this content:

Yorum gönder