Şimdi yükleniyor

Լիլիթ Դալլաքյան: ԱՄՆ-ն նրա փեսային տարավ Վենեսուելայից

Պարզվում է`Մադուրոն Վենեսուելայում չի եղել նախագահ, այլ գործել է փեսայի կարգավիճակով և միայն էկրաններին է եղել հզոր ղեկավար։
Իրական իշխանությունը գտնվել է նրա կնոջ` Սիլիա Ֆլորեսի ձեռքում, ով դեռ Չավեսի տարիներից եղել է իշխանության մեջ։ Սույն տիկինը ղեկավարել է ողջ արդարադատության համակարգը` իր 20 հարազատներին նշանակելով դատավորների պաշտոնում։ Սեփական ժողովրդին և ընդդիմադիրներին բանտարկելու և <<անզգույշ քաշքշելու>> հետևանքով սպանելու վճիռները իրականացվել են սույն տիկնոջ որոշումներով։ Բացի այդ, ըստ երեկ հրապարակված մեղադրանքի, նա համակարգել է իր ամուսնու և թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող խմբավորումների հանդիպումները և գործունեությունը, կառավարել է ընտանիքի ֆինանսական հոսքերը, կոկաինից ստացված արդար գումարներն էլ ԱՄՆ֊ից տեղափոխել է Վենեսուելա` պետական ինքնաթիռով։ Ընդդիմությունը հայտարարել է, որ միջազգային հանրությունը դեռ ցնցվելու է Մադուրոյի ռեժիմի տարիներին, որի ժամանակ երկրից հեռացել է 8 միլիոն մարդ, իրականացված հանցագործությունների մասին բացահայտումներով` ինչպես դա եղավ Ասադի ռեժիմից հետո հազարավոր եղբայրական գերեզմանների հայտնաբերման դեպքում։ Հույս ունենանք, որ միջազգային իրավունքը և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ միջազգային նորմը կգործի գոնե այս առանձին դեպքում։
Ի դեպ, միայն իր հարազատներին է աշխատանքի տեղավորել, ամուսնու հարազատների հանդեպ այդքան շռայլ չի գտնվել։
2024 թվականին Սիլիայի երկու զարմիկներին, ովքեր գտնվում էին ԱՄՆ բանտում` թմրանյութերի շրջանառության մեղադրանքով, Բայդենը ներում է շնորհել` արդար ընտրությունների անցկացնան պայմանով։ Փաստորեն, ԱՄՆ <<խաթր է>> սույն տիկինը թողել, որ ընտրություններ անցկացվեն, որտեղ, նույնիսկ ըստ exit poll-ի և նախնական արդյունքների, իր ամուսինը պարտվել է 78 ֊ամյա ընդդիմության թեկնածուին` 70/30 հարաբերակցությամբ։ Ի դեպ, ԱՄՆ֊ը և եվրոպական և Լատինական Ամերիկայի շատ երկրներ չեն ճանաչել ընտրությունների արդյունքները։
Զարմանում եմ, Ուկրաինայի թմրամոլների դեմ պայքարող Մեդվեդևը ինչու է
լռում։
Հ .Գ. ուշադրություն դարձրեք Ռուբիոյի դեմքին, երբ Թրամփը հայտարարում է, որ ինքն է ղեկավարելու Վենեսուելան։ ԱՄՆ նախագահը, կարծես, նվեր լինի ավտոկրատների և միջազգային իրավունքը <<հարգողների համար>>։ Պետք չի փչացնել <<տոնը և փայլուն օպերացիան>>։

Yorum gönder