KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Նախկին համակարգը մոտեցել է հաջողությանը. ինչպե՞ս պատահեց

Նախկին համակարգը մոտեցել է հաջողությանը. ինչպե՞ս պատահեց

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
399 0

«Գոլոս Արմենիին» տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, թեժ աշուն է խոստանում իշխանությանը՝ ասելով, որ աշնանն ընդդիմության համախմբման գործընթացը կամբողջանա, և քաղաքական պայքարը կստանա համակարգային ու մասշտաբային բնույթ:

Մի կողմ թողնենք այն, թե որքանով է այդ պայքարը հաջողություն խոստանում Ռոբերտ Քոչարյանին կամ նախկին իշխող համակարգին: Այդ թեմային անդրադառնալու առիթներ եղել են ու դեռ կլինեն: Իսկ այն, որ երկրորդ նախագահը խոսում է հենց նախկին իշխող համակարգի շրջանակում կամ առանցքում համախմբման մասին, աներկբա է, եթե անգամ ներգրավվեն նոր դեմքեր ու անուններ: Այստեղ հարկ է դիտարկել մեկ այլ՝ խորքային ու կարևոր հանգամանք: Ապրիլ-մայիսին, երբ Հայաստանում տեղի էր ունենում թավշյա հեղափոխությունը, և տոտալ մերժվում էր նախկին համակարգը, կամ դեկտեմբերին, երբ տեղի էր ունենում նոր խորհրդարանի ձևավորումը, և ՀՀԿ-ն չէր հաղթահարում 5 տոկոսի արգելքը, որևէ մեկը լրջորեն մտածո՞ւմ էր, որ մեկ տարի անց Հայաստանի քաղաքական պայքարը կարող է տեղավորվել նոր իշխանության և հին համակարգի առանցքում համախմբված քաղաքական միավորի միջև:

Այսօր շատերը կարող են թերահավատ վերաբերվել նախկին համակարգի առանցքով ձևավորվող որևէ միավորի քաղաքական հեռանկարին, ու այդ թերահավատությունն անկասկած հիմնավոր է: Սակայն խնդիրն այն է, թե, վերջին հաշվով, ինչն ենք համարում քաղաքական հաջողություն՝ իշխանության գա՞լը, թե՞ քաղաքական երկրորդ բևեռ դառնալը, քաղաքական պայքարի մյուս սուբյեկտ դառնալը, թեկուզ իշխանության հետ պայքարում որևէ շանս չունենալու պայմաններում: Որովհետև, թերևս բավարար հիմքեր կան եզրակացնելու կամ ենթադրելու, որ այդ համակարգի նվազագույն կամ գուցե առավելագույն խնդիրն այն է, որ վերագտնի իր ստատուսը ներքաղաքական կյանքում՝ որևէ ստատուսի հեռանկարից զրկելով այլ դերակատարների: Այլ կերպ ասած, հաջողությունը մենք փոքր-ինչ խեղված ենք չափում, եթե դիտարկում ենք իշխանության գալն ու իշխանությանը հաղթելը:

Հին համակարգը ավելի պրագմատիկ է և հաջողություն դիտարկում է պարզապես քաղաքական դերակատար դառնալը, քաղաքական պայքարի սուբյեկտ դառնալը: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ խոսքը ընդամենը հեղափոխությունից հետո մեկ տարի անց ժամանակին է վերաբերում, ապա պետք է խոստովանել, որ հաջողությունը հին համակարգին այդ առումով իսկապես մոտ է, որովհետև դաշտում չկա այլ նշանակալից սուբյեկտ՝ կան իշխանությունն ու նախկին համակարգը: Եվ այստեղ մտածել, թե պատճառն այն է, որ իշխանությունը այդ համակարգը «բանտ չի նետել» կամ Սամանադրություն չի փոխել, մեղմ ասած, կլինի մակերեսային: Մինչդեռ իբրև հանրություն պետք է խորապես քննարկել, թե ինչպե՞ս է ստացվել, որ մեկ տարի անց այդ համակարգը առնվազն մոտեցել է իր համար նվազագույն հաջողության՝ քաղաքական սուբյեկտության: Ինչո՞ւ չկան այլ սուբյեկտներ, որոնք ունակ են այդ հարթությունում մարտահրավեր նետել նախկին համակարգին:

Արամ Ամատունի

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir