KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Ղարաբաղը ԿԳԲ-ի ծուղա՞կ է Հայաստանի համար

Հակոբ Բադալյան: Ղարաբաղը ԿԳԲ-ի ծուղա՞կ է Հայաստանի համար

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
104 0

Զուտ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով հրապարակ է բերվում չափազանց վտանգավոր խոսույթ այն մասին, թե Հայաստան կառուցելու փոխարեն՝ կառուցել ենք Լեռնային Ղարաբաղ, դրան ուղղելով ռեսուրսների 70 տոկոսը, այն դեպքում, երբ նպատակը՝ ըստ խոսույթի հեղինակի, եղել է անիրագործելի:

Միաժամանակ, «պաշտոնականացվում» է առավելապես «բակային» մակարդակում տարածված այն միտքը, որ արցախյան հարցը «ԿԳԲ»-ն օրակարգ է բերվել որպես Հայաստանի դեմ թակարդ:

Ի դեպ, նույն այդ տրամաբանության շրջանակում էլ այսօրվա ընդդիմությունն է «փաստարկում», որ 2018 թվականի իրադարձություններն են եղել այլ հատուկ ծառայությունների պլանն ընդդեմ Հայաստանի ու Արցախի:

Բոլորն էլ ճի՞շտ են:

Չգիտեմ: Հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ: Ո՞վ գիտե ճիշտը: Ոչ ոք, առավել եւս հանրությունը:

Ասել, թե այդ ամբողջը ԿԳԲ-ն էր, ՑՌՈՒ-ն էր, Մոսադն էր, ՄԻ6-ը կամ թուրքական հետախուզությունն էր, ըստ էության նշանակում է չասել ոչինչ: Մի բան պարզ է, որ վերը թվարկածներից եւ այդօինակ որեւէ այլ կառույցից որեւէ մեկը շահագրգռված չէ հայկական ամուր պետականության գոյությամբ: Բոլորին հետաքրքրում է միայն իր ազդեցության գոտում գտնվող հայկական պետականությունը: Դրա համար նրանք դրել են, ու պարբերաբար դնելու են մեր պետականության առաջ խնդիրներ, հնարավորինս բարդ, անլուծելի թվացող խնդիրներ:

Պետական էլիտաների գլխավոր առաքելությունը այդ խնդիրները լուծելն է, այլ ոչ թե հիմնովին տապալելուց հետո՝ դրանք անլուծելի հայտարարելը, եւ պատասխանատվությունը քարի նման միմյանց վրա նետելը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir