KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Իրանը Հայաստանի փրկիչն է

Հակոբ Բադալյան: Իրանը Հայաստանի փրկիչն է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
303 0

Հայաստանում գիտակցաբար, թե ակամա, նրբորեն «տարածվում» է մի մտայնություն կամ կարծիք, որ Իրանը կանգնած է իբրեւ Հայաստանի «փրկիչ»՝ թեկուզ իր շահերից ելնելով, բայց Հայաստանն Իրանի հետ բավարար չի աշխատում, այլ սերտ աշխատում է Արեւմուտքի հետ՝ ինչը դուր չի գալիս Իրանին:

Այն, որ Իրանը Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր է մի շարք օբյեկտիվ պատճառներով, սա անկասկած է: Բայց, Հայաստանը չի կարող որեւէ այլ ուղղությամբ իր հարաբերությունը եւ աշխատանքը դարձնել մեկ այլ ուղղության «պատանդ»:

Մենք այդ խնդիրը ունենք Ռուսաստանի դեպքում, մնում էր այն, որ մի հատ էլ Իրանի առումով ունենանք դա՝ ու՞մ բարեւ տանք կամ չտանք, որ Իրանը չնեղանա:

Ի դեպ, նույնը նաեւ Արեւմուտքի պարագայում, որովհետեւ այնտեղ էլ խանդով են վերաբերում Իրանի հետ մեր հարաբերությանը: Ու այդ առումով էլ՝ Հայաստան-Իրան հարաբերությունը չպետք է լինի Հայաստան-ԱՄՆ կամ Հայաստան-Արեւմուտք հարաբերության պատանդ:

Այո, մենք չենք կարող անտեսել թե ՌԴ, թե Իրանի, թե ԱՄՆ գործոնները՝ ամեն մեկը տարբեր աստիճանով, բայց բոլոր ուղղություններով աշխատելը մեր հրամայականն է, եվ առավել եւս ուղղությամբ, որը գործնականում այսօր ամենաուժեղն ու կենսունակն է մի շարք առումներով՝ ԱՄՆ: Այո, այդ աշխատանքում պետք է լինել չափազանց զգույշ, որովհետեւ ինչպես որեւէ մեկը, ԱՄՆ եւս մեր գեղեցիկ աչքերի համար չէ, որ աշխատում է մեզ հետ, եւ մեղմ ասած դեռ պետք է հասկանալ, թե ռեգիոնի առումով որքան է շահերի նույնականությունը:

Բազմիցս արտահայտվել եմ, որ ԱՄՆ Հարավային Կովկասը դիտարկում է «մարտավարական», ոչ ռազմավարական գոտի, եւ ռեգիոնում հետապնդում է իր համար ռազմավարական մասշտաբ ունեցող երկու հարց՝ Ռուսաստան, Իրան: Բայց, կրկնեմ, այդ դիտարկումներում Կովկասը Վաշինգտոնի համար ըստ իս ունի մարտավարական նշանակություն, այսինքն չկա մշտական գերակա ներկայության խորքային խնդիր:

Բայց, բոլոր դեպքերում, սերտ չաշխատել թիվ մեկ գերտերության հետ, ինչ է թե օրինակ Իրանը դա կարող է «չհասկանալ», մեղմ ասած անհասկանալի «փաստարկ» է: Միեւնույն ժամանակ, իհարկե այդ աշխատանքին զուգահեռ պետք է աշխատել նաեւ Իրանի հետ եւ համոզիչ բացատրել, որ ԱՄՆ հետ աշխատանքում Հայաստանը իրեն հաշիվ տալիս է Իրանի համար ռիսկերին, նվազագույնը այնքան, որքան Իրանն իր քաղաքականության համատեքստում հաշիվ է տալիս իրեն Հայաստանի համար ռիսկերին:
Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir