KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Թաթուլ Հակոբյան: Թարմ ուղեղ դառը սուրճով

Թաթուլ Հակոբյան: Թարմ ուղեղ դառը սուրճով

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
118 0

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

Ժամանակին շատ ենք գրել, որ չպետք է հույս դնել երրորդ ուժի վրա՝ լինի Ռուսաստանը, Եվրոպան կամ ԱՄՆ-ն: Հիմա էլ ենք նույն կարծիքին: Չպետք է հույս դնել երրորդ ուժի վրա, քանի որ երրորդ ուժը, հաշվի առնելով ի՛ր շահերը, կարող է հեռանալ և մեզ միայնակ թողնել, ինչպես եղավ շաբաթներ առաջ:

Ռուսաստանը երրորդ անգամ է մեզ մենակ թողնում: Եթե նախկին երկու դեպքերում ռուսական զորքերը անկանոն, գլխապատառ լքում էին Կովկասյան ճակատը, որից հետո հակառակորդ ուժերը առաջ էին շարժվում և կոտորում մեր ժողովրդին, ապա 2023թ սեպտեմբերի դժնդակ օրերին ռուս խաղաղապահների աչքի առաջ տեղի ունեցավ Արցախի ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանումն ու հայրենազրկումը: Ու հիմա Պուտինը և նրա պրոպագանդան ամբողջ մեղքը թափում են Հայաստանի վրա:

Ի դեպ, ես բացարձակապես չեմ մեղադրում Ռուսաստանին կամ Պուտինին: Նրանք ունեն իրենց շահերը, ինչպես Եվրոպան և ԱՄՆ-ն ունեն իրենց շահերը: Այդ մենք ենք հերթական անգամ, հակառակորդի հետ ուղիղ խոսելու և նվազագույնը փրկելու փոխարեն հենվում երրորդ կողմի վրա և կորցնում ամեն ինչ:

Թ. Հ.
Նոր Նորք, Երևան, 10 հոկտեմբեր, 2023

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir