KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Թաթավիկ Հայրապետյան: Արդյոք Հայաստան-Ադրբեջան բանակցությունները փակուղի են մտնելու

Թաթավիկ Հայրապետյան: Արդյոք Հայաստան-Ադրբեջան բանակցությունները փակուղի են մտնելու

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
129 0

—Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներում», և որ բանակցություններն ընթանում են ուղիղ Երևանի ու Բաքվի միջև։ Ի՞նչ է տալու հայկական կողմին այս ուղիղ բանակցությունը։

—Բացմիցս եմ ասել, որ դա ուղղակի փակուղային իրավիճակ է դառնալու Հայաստանի համար, որովհետև բանակցային հիմքում դրված ամբողջ տրամաբանությունն այն է, որ իրենք Արցախը փաստացի հանձնում են Ադրբեջանին, ճանաչում են Արցախն Ադրբեջանի մաս՝ դրա դիմաց, երաշխավորների միջնորդությամբ, օգնությամբ, ապահովում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Բայց այս հայտարարությունը փաստում է, որ Ադրբեջանը թույլ չի տալու որևէ երաշխավորի ներգրավվածություն, առավելևս՝ արևմտյան գործընկերների, ու բաց է թողնելու սահմանազատման ու սահմանագծման հարցերը, այսինքն՝ եթե Հայաստանը պնդում էր 1975 թվականի քարտեզներով այդ գործընթացի իրականացում, ապա ադրբեջանական մամուլը պնդում է, որ այդ ամենը պետք է տեղի ունենա 1918 թվականի ինչ-որ քարտեզների հիման վրա։

Վստահ եմ, որ այս տրամաբանությունն անընդունելի է արևմտյան ու ցանկացած ձևաչափում, ըստ էության, դրա համար էլ այդ հարցը բաց են թողնում, որ հետագայում ուժի, ուժի սպառնալիքի կիրառմամբ արդեն այդ խնդիրն էլ փորձեն լուծել իրենց շահերին համահունչ:

Ինձ համար ակնհայտ է, որ դա Հայաստանի համար ուղղակի ինքնասպանություն է նման ձևով գնալ ուղիղ բանակցությունների, դուրս գալ նախկին բանակցային տրամաբանությունից ու մտնել մի նոր գործընթացի մեջ, որում Ադրբեջանն ակնհայտորեն շարժվելու է ուժի, ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքով ու իրագործելու է իր առաջ դրված նպատակները։
Ամբողջական հարցազրույցի հղումը՝ մեկնաբնությունում։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir