KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Եթե Հայաստանն Իրանի հետ հարաբերություններում ետքայլ անի, դա կլինի կոպտագույն սխալ. Ոսկանյան

Եթե Հայաստանն Իրանի հետ հարաբերություններում ետքայլ անի, դա կլինի կոպտագույն սխալ. Ոսկանյան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
392 0

Մենք գործ ունենք միակողմանի պատժամիջոցների հետ:Այսօր` նոյեմբերի 6-ին, Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին քննարկումների ժամանակ հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Ոսկանյանի խոսքերով, հիմա բացառապես ԱՄՆ-ի կողմից են պատժամիջոցներ կիրառվում, այնինչ մինչև միջուկային պայմանագրի ստորագրումը պատժամիջոցներ էին կիրառվում միջազգային հանրության կողմից: Իրանագետը նաև հիշեցրեց, որ ստորագրված միջուկային պայմանագիրը պատմական էր անվանել ԱՄՆ-ն ևս, որն ավելի ուշ դուրս եկավ պայմանագրից:
Բանախոսը ընգծեց, որ այսօր Թեհրանը շարունակում է իր կապերը Եվրամիության և նույնիսկ ԱՄՆ-ի ավանդական դաշնակից Մեծ Բրիտանիայի հետ: Ստացվում է, որ Եվրամիությունը, ինչ-որ առումով դեմ է գնում ԱՄՆ-ին:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, իրանագետը կարծում է, որ այն պետք է համահունչ լինի Եվրամիության դիրքորոշմանը. «Հայաստանը կարող է ներկայանալ որպես ԵՄ-ի հետ սերտ հարաբերություններ ունեցող պետություն, որը չի պատրաստվում իր հարաբերությունները խաթարել Իրանի հետ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով»:

Ոսկանյանի խոսքերով, եթե Հայաստանը քաղաքական առումով Իրանի հետ հարաբերություններից ետքայլ անի, դա կլինի կոպտագույն սխալ. «Կարծես թե մեր քաղաքական վերնախավում և հասարակական մակարդակում այս ընկալումը կա»:

Նշենք, որ ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ-իրանական սահմանը կարող է ամեն պահի դե ֆակտո փակվել:
https://analitik.am/news/view/438864

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir