KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Գարիկ Քեռյան. Հայաստան-Ադրբեջան հակամարտության հինգ հիմնասյուները

Գարիկ Քեռյան. Հայաստան-Ադրբեջան հակամարտության հինգ հիմնասյուները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
151 0

Ծավալվել է հայ-ադրբեջանական/ղարաբաղյան հակամարտության լուսաբանման, մեկնաբանման, վերլուծման, բացատրման, բացահայտման և էլի մի մի հինգ վեց տեսակի դիսկուրս: Այդ դիսկուրսը նման Է մի բարձրահարկ շենքի, որի բոլոր հարկերի իմաստուն բնակիչները ,,հիմնավոր,, բացատրում են, թե Լեռնային Ղարաբաղը ինչ է, որտեղ է, ինչպես է հայտնվել այստեղ կամ այնտեղ, որ օրենքով, որ հռչակագրով, որ միջազգային պայմանագրով և այլն: Բավականին խրոխտ և ,,համոզիչ,, յոթ հարկանի բարդ ստորադասական նախադասություններով առաջին հարկից մինչև վերջին հարկի բնակիչները շարքային քաղաքացիներից և բեսեդկաների քաղաքական մեկնաբաններից մինչև բարձրաստիճան պետական այրերը, բեսեդկեքից մինչև ՄԱԿ-ի բարձր ամբիոն և միջազգային ֆորումներ բացահայտում են թե, երբ և ով է առաջինը Լռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս: Ականատես ենք դարակազմիկ հայտնագործությունների, որոնք առավել կարևոր են քան ասենք օրինակ Արքիմեդի և Նյուտոնի մտքի փայլատակումները: Հանճարեղ երգիծաբան Հակոբ Պարոնյանը այս առթիվ ժամանակին գրել է, թե ինչպես թաղականների ժողովին մեջ, բոլոր մութ կետերը լուսավորվում են, իսկ լույս կետերը մթնեցվում: Այս երեսնամյա մղձավանջին կարծես թե վերջ չկա: Եվ մինչ շարունակվում է այս դարակազմիկ դիսկուրսը, շարունակվում են նաև զոհերն ու կորուստները: Մինչ թափահարվում են միջազգային իրավունքի նորմերն ու դրույթները Ադրբեջանը հանգիստ և հաստատուն քայլերով առաջ է գնում դեպի իր վերջնանպատակը, որն է՝ Արցախի հայության դուրս մղումը երկրից: Ինձ թվում է, որ Բաքվում ծաղրում և հրճվում են, երբ տեսնում են, թե ինչպես են հայերը մեծից փոքր հերոսանում այդ կատաղի ,,պայքարում,,: Դեռ ավելին, հավանաբար հրճվում են նաև, երբ տեսնում են մասնակիցների բարձրաստիճան կազմը տարածաշրջանային և գլոբալ մակարդակի առաջնորդներով: Իսկ իրականում այդ բոլոր մեկնաբանությունների և բացատրությունների օգտակար գործողության գործակիցը զրո է: Ավելի լավ է ընդհանրապես չխոսել կամ քիչ խոսել և մեկընդմիշտ դուրս գալ բարոյական հաղթանակներով ապրող ազգային բարդույթից: Սահմանային մեկ դիրքը շատ ավելի կարևոր է քան այս ամբողջ դոնքիշոտյան գրոհը: Պուտինն էլ արդեն ընդգրկվեց այս բանավեճում: Դե ես էլ ընդգրկվեմ և դիսկուրսը փակեմ մեկ նախադասությամբ: ,«ԽՍՀՄ պետության մեջ կար ԼՂԻՄ, որի բնակչությունը ինչպես բոլորը, ունի ինքնորոշման իրավունք, Տվեք նրան այդ իրավունքը և մի կախվեք հռչակագրերից ու պայմանագրերից»:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir