KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Կարծում եմ՝ արտասահմանցի երգչի համերգը Երևանում քաղաքական հետևանքներ կունենա

Գարիկ Քեռյան: Կարծում եմ՝ արտասահմանցի երգչի համերգը Երևանում քաղաքական հետևանքներ կունենա

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
173 0

Երբեմն շատ փոքր արտաքուստ սովորական առօրեական իրադարձությունները կարող են և քաղաքական հետևանքներ ունենալ, երբեմն նաև շրջադարձային նշանակությամբ: Օրինակ Սահակաշվիլու պարտությունն ու իշխանազրկումը կապված էր այսպես կոչված ,,բանտային սկանդալի հետ,, երբ նրա հակառակորդները ընտրություններից առաջ հրապարակեցին գաղտնի նկարահանված, բանտարկյալի ծեծի տեսարանը: Ամերիկյան ընտրությունների արդյունքների վրա էլ զգալիորեն ազդեց Քլինթոնի սիրային արկածների պատմությունը, որը ճիշտ ժամանակին հանրայնացրին հանրապետականները, Մոնիկա Լեվինսկին էլ հավերժ մնաց պատմության մեջ: Կարծում եմ , որ Երևանում արտասահմանցի երգչի համերգը քաղաքական հետևանքներ կունենա: Իհարկե խիստ կասկածում եմ այն խորհրդատուների պրոֆեսիոնալիզմի վրա որոնք առաջարկել են կազմակերպել այս միջոցառումը: Հավանաբար նրանք առաջնորդվել են հին հռոմեական հայտնի քաղաքական այն գործիքի տրամաբանությամբ, որն անվանում էին ,,հաց և տեսարաններ,, երբ սենատի ընտրություններից առաջ մեծահարուստ պատրիկներն ու զորավարները ձրի հաց էին բաժանում պլեբեյներին և նրանց համար գլադիատորական մարտեր կազմակերպում: Որքանով է 21-րդ դարում արդյունավետ այս տեխնոլոգիան , լրիվ չեմ կարող ասել: Տրամաբանությունը հասկանալի , մեծ համերգին ժողովուրդը լավ կուրախանա, կլիցքաթափվի և քաղաքային ընտրություններից առաջ ջերմ վերաբերմունք կունենա իշխանական թիմի հանդեպ: Բայց կա նաև հակառակ տեսակետը, համերգի վրա ծախսվող գումարները և Արցախում հումանիտար աղետի վտանգը կարող է էլ ավելի կարծրացնել արմատական ընդդիմադիր հայացքներ և կեցվածք ունեցող ընտրազանգվածի տրամադրությունները և նույնիսկ նպաստել այդ զանգվածի մեծացմանը: Դրա համար էլ ընդգծեցի քաղաքագիտական տեսանկյունից նման որոշման պրոֆեսիոնալիզմի հարցը: Մեկ հանգամանք ևս: Եթե համերգը լինի մարդաշատ և ուղեկցվի զանգվածային գոհունակությամբ, կարելի և մեկ այլ քաղաքագիտական եզրահանգում անել, ըստ որի ղարաբաղյան թեման այլևս որոշիչ չէ Հանրապետության ներքաղաքական գործընթացներում: Երևանի ավագանու սեպտեմբերյան ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո կերևա նաև համերգի դրական կամ բացասական էֆֆեկտը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir