KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Türkiye
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Թուրքիան և ՆԱՏՕ-ն

Գարիկ Քեռյան: Թուրքիան և ՆԱՏՕ-ն

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
98 0

Շուրջ երկու տարվա թաքնահարույց և բաց բանակցություններից և անդրկուլիսյան պայմանավորվածություններից հետո, Թուրքիան վավերացրեց Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցության իր համաձայնությունը: Իհարկե հասկանալի է, որ Էրդողանը դա արեց F-16 կործանիչների նորացված մոդելնելը ստանալու Սպիտակ Տան թույլտվության դիմաց: Այս գործարքը ուղղակի ազդեցություն է ունենալու հարավկովկասյան և մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացումների վրա: Հիշենք, որ Թուրքիան և Ադրբեջանը գրեթե միավորել են զինված ուժերը միասնական հրամանատարությամբ: Թերևս այդ մասին են հայտնում պաշտոնական աղբյուրները: Սա նշանակում է, որ այդ սարսափելի հզոր զենքը կարող է հայտնվել նաև Ադրբեջանի օդանավակայաններում, երբ որ անհրաժեշտ լինի: Այս առումով բավականին բարդ անհասկանալի իրադարձությունների ականատեսն ենք: Մի կողմից եվրոպական ատյաններում դատափետում են Ալիևի վարչակարգը, մյուս կողմից ԵՄ պետությունները Թուրքիայի դաշնակիցը լինելով ՆԱՏՕ-ի մեջ, որևէ կերպ չեն արձագանքում Բաքու-Անկարա սերտ դաշինքին: Մի կողմից եվրոդիտորդներ են ուղարկվում հայ-ադրբեջանական սահման, Ադրբեջանին զսպելու համար, բայց չեն արձագանքում իրենց ռազմաքաղաքական դաշնակցի և Բաքվի համագործակցությանը: Ստացվում տարածաշրջանային գործընթացներում ներգրավված ուժային կենտրոնների և արտաքին դերակատարների երկիմաստ և երկդիմի փոխհարաբերությունների մի շրջանակ: Միաժամանակ Էրդողանն ու Ռաիսին հանդիպել են բոլոր հարցերում պայմանավորվելու և դիրքորոշումները ճշտելու համար, բացառված չէ, որ քննարկված լինեն նաև միջանցքի հարցերը: եԽԽՎ-ի որոշումները Ադրբեջանի մասով ավելի են մերձեցրել Ալիևին և Պուտինին, Կրեմլից իրենց կողմն են քաշում ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին իրենց հովանու ներքո պայմանագրի կնքումը իրականացնելու համար: Կարճ ասաց, այս միջազգային փակուղուց դուրս գալ ը շատ բարդ խնդիր է դարձել, ոմանց կարծիքով անկանխատեսելի հետևանքներով: Բայց միշտ մի ելք կարելի է գտնել, ես, որ լավատես եմ: Պարզապես իրականության զգացումն ու սառը դատողությունը, ճիշտ հաշվարկը պետք է դրվի ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում: Շատ ճիշտ է ասված. չկան մշտական դաշնակիցներ և թշնամիներ, կան մշտական շահեր: Դիրքորոշումներրը կարելի փոխել 24 ժամը մեկ, սրբություններով առաջնորդելը ճիշտ չէ, ճիշտը ՀՀ գոյության անվտանգ միջավայրի ապահովումն է: Հիշենք, որ թուղթը մնում է թուղթ, այն միշտ կարելի է պատռել և հիմնավորել պատռելու պատճառը: Արցախի անկումը միջազգային դերակատարների թատրոնի առջև դրա ապացույցն է: 26 տարի բանակցեցին մի բանի շուրջ, խուլ և համր դարձան այլ իրադարձությունների ժամանակ:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir