KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Արմինե Գ Մարգարյան: Ռուսաստանի ռեպրեսիվ քաղաքականությունը

Արմինե Գ Մարգարյան: Ռուսաստանի ռեպրեսիվ քաղաքականությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
117 0

Տնտեսական և բնական ռեսուրսների գործիքայնացմամբ տարվող պատերազմները միշտ եղել են Ռուսաստանի՝ ճնշումների քաղաքականության գործուն տարրերից:

Շաբաթներ առաջ հայկական կոնյակով բեռնատարները մոտ յոթ օր մնացին Լարսում: Հիմա էլ, գրեթե մեկ շաբաթ է, ինչ ավելի քան 1700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարս անցակետը հատելուն: Իսկ մինչ այդ, ռուսական Russia Today – ը փոխանցում է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին օգնում է՝ հրամցնելով թեյ և ուտելիք:

Աներկբա է, որ փչացող ապրանքների, ֆինանասական կորուստների, սառը եղանակային պայմանների համատեքստում թեյն ու ուտելիքն անչափ կարևոր են, քանի որ ըստ ռուսական պաշտոնական դիրքորոշման Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն ամենևին չի բխում հայ ժողովրդի շահերից:

Թեյն ու ուտելիքը կօգնեն հայ վարորդներին և տնտեսվարողներին հասկանալ, թե ինչ սխալ քաղաքականություն է վարում պաշտոնական Երևանը Ռուսաստանի հանդեպ, երբ
այլ կենտրոններից ռազմական նշանակության արտադրանք է գնում, որպեսզի ապահովի իր տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը,
չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, որպեսզի չլեգիտիմացնի Ադրբեջանի՝ Հայաստանի սուվերեն տարածքների ներկա և ապագա օկուպացիան,
այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքին» դեմ է արտահայտվում, որպեսզի պահպանի իր պետականությունը,
և այլն:

Հ.Գ. ռուսական մոդելի «Փափուկ ուժը» ամենափափուկ նյութերից պատրաստվելու դեպքում անգամ ծաղր ու ծանակի է նմանվում, քանի որ բիրտ ռուսական ուժից անգամ կես քայլ այն կողմ չի գնում:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir