KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռուբեն Մեհրաբյան: Քա՛յլ արա, մերժի՛ր ռուսին

Ռուբեն Մեհրաբյան: Քա՛յլ արա, մերժի՛ր ռուսին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
249 0

Կամ բոշեն պետության կարիք չունի։

Հանգամանքները դասավորվեցին այնպես, որ, փաստորեն, որեւէ բանում Հայաստանը Ռուսաստանից “կրիտիկական” կախվածություն չունի։ Ավելին, ցանկացած ոլորտում Ռուսաստանի ներկայությունը ոչ միայն ոչ մի լավ բանի չի հանգեցնում, այլ միայն վնասում, ապականում եւ խոչնդոտում է, որ կոնկրետ ոլորտում լինեն բարեփոխումներ, արդիականացում։ Եվ այնպես չէ, որ որոշում ընդունողները դա չեն հասկանում։

Խնդիրն այն է, որ ցանկացած ոլորտում առանձնանում են մի քանի փոքրաքանակ խմբեր, որոնք ցանկանում են “քանի հնարավոր է՝ մի քիչ էլ քերենք” տրամաբանության մեջ զուտ կարճաժամկետ հարցեր լուծել, թքած ունենալով պետության եւ հասարակության իրական շահերի վրա։ Բոլոր ոլորտներում առանց բացառության։ Նախկինների պարագայում ամեն ինչ պարզ էր, նրանք առաջնորդվում էին բացառապես կոռուպցիոն տրամաբանությամբ։ Մինչդեռ 2018-ից հետո իրերի նման դրությունը մնում է ուղղակի անբնական, հակաբնական։ Եվ հակաբանական։

Եվ այդ իմաստով, չկա որեւէ տարբերություն ռուսական դեսպանատան դիմաց մի բաժակ արաղով սովետի դրոշ թափ տվող թերմաշի, մաշազախառովային ու իր հաթաթաները լուրջ ընդունողի, “ԵԱՏՄ առաջ մեր պարտավորությունների” մասին զավզակող բոսյակ “էկանամիստի”, ռուսական կեղտոտ փողերը մեր երկրում “ֆռռացնողի” եւ այդ ամենը թողտվության մատնած՝ մեր հարկերից վարձատրվող թամբալ ու դունդուկ պաշտոնյայի միջեւ։

Կանե՞ք դա՝ կունենանք թե՛ խաղաղություն եւ անվտանգություն, թե՛ անկախություն եւ ինքնիշխանություն, թե՛ ժողովրդավարություն եւ ազատություններ։ Ընդամենը խնդիր դնել է պետք ու ըստ այդմ աշխատել է պետք։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir