Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ով նախորդ շաբաթ այցելել էր Մոսկվա:
Այս մասին այսօր ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կարող եմ հաստատել՝ նրանք իսկապես խոսել են հեռախոսով: Նրանք լավ, երկարատեւ հարաբերություններ ունեն եւ շփվում են բավականին հաճախ», – ասել է Պեսկովը: