KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Մենաշնորհի դեմ բողոք՝ Բագրատաշենի մաքսակետի մուտքին

Մենաշնորհի դեմ բողոք՝ Բագրատաշենի մաքսակետի մուտքին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
72 0

Բագրատաշենի մաքսակետից 100-200մ հեռավորությամբ գործում է Հայաստանի ապահովագրական ընկերությունների 30 գրասենյակ, ուր Նոյեմբերյանի տարածաշրջանի մոտ 60 բնակիչ է աշխատում: Նրանք կատարում են ավտոմեքենաների ապահովագրություն: Այդ աշխատողներն այսօր Aravot.am-ին բողոքեցին, որ երեկվանից իրենք անգործ են մնացել: Նրանց վկայությամբ՝ մարտի 11-ին Բագրատաշենի մաքսակետի տարածքում բացվել է ապահովագրական գրասենյակ, որը «Նաիրի ինշուրանսի»,«Սիլ Ինշուրանսի» եւ «Արմենիա ինշուրանսի» կողմից իրականացնում է ավտոմեքենաների ապահովագրություն: Դրա հետեւանքով մաքսակետի տարածքից դուրս գտնվող ապահովագրական գրասենյակները պարապուրդի են մատնվել: Բողոքողներն ասացին, որ օրենքով չի թույլատրվում մաքսակետի տարածքում ապահովագրական ընկերության գրասենյակ բացել: Ապահովագրողները, ովքեր մեծամասամբ երիտասարդներ են, հայտնեցին, որ անգործ մնալով՝ ստիպված կլինեն Հայաստանից արտագաղթել: Նրանք դժգոհեցին. «Ինչ-որ մեկն արտոնյալ կերպով եկել, մաքսակետի տարածքում ապահովագրական գրասենյակ է բացել, բոլորիս հացը կտրել»:

Բողոքողները դժգոհեցին, որ մաքսակետի տարածքում բացված գրասենյակը երեկ ներկայացնում էր Հայաստանի ապահովագրական մեկ ընկերություն, այսօր՝ 3, իսկ մարտի 13-ին ներկայացնելու է 6 ընկերություն: Ապահովագրական ընկերությունների բողոքող աշխատողները խմբով ուղղվեցին դեպի Բագրատաշենի մաքսակետ, ցանկացան հանդիպել Բագրատաշենի մաքսակետի պետի հետ: Նրանց հանդիպեց ՀՀ Սահմանապահ ծառայության Բագրատաշենի սահմանային անցակետի սահմանային վերահսկողության բաժնի պետ Գեւորգ Պողոսյանը, որը հայտնեց, որ խնդրի վերաբերյալ պարզաբանում տալու համար վաղը՝ մարտի 13-ին, ժամը 11-ին մաքսակետում նրանց հետ հանդիպում կունենա Բագրատաշենի մաքսակետի պետ Սողոմ Մելիքսեթյանը: Ապահովագրական ընկերությունների աշխատակիցները հեռացան՝ վաղն ավելի մեծ խմբով հավաքվելու վճռականությամբ:

http://www.aravot.am/2017/03/12/864902/

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak.