İsrail’in eski bakanı İran ajanı suçuyla yakalandı

Çin’in Türkiye, ABD’nin Rusya sevdası

Քրիստինե Ասատրյան. «Հասկացել եմ, որ լեգիտիմ կառավարության մաս լինելը խնդիր չէ»

Portekiz’in Yahudi açılımı ve Türkiye Yahudilerini Portekiz’e kim gönderiyor!

ՄԻԵԴ վճիռներն ընդդեմ Հայաստանի. Ամենաշատ խախտված դրույթները

Ermenistan 31 Temmuz 2017
208

Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան եւ այդպիսով ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած տվյալների՝ մինչեւ 2016 թվականը Հայաստանի դեմ կայացվել է 75 վճիռ, որոնցից 68-ում առկա է եղել առնվազն 1 իրավունքի խախտում, իսկ 5-ում որեւէ իրավունքի ոտնահարում չի եղել, եւ կայացվել է երկու այլ բնույթի վճիռ: Ըստ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի Հանրապետությունը ոտնահարել է Կոնվենցիայի 119 դրույթ: Մասնավորապես՝ 32 անգամ ոտնահարել է արդար դատավարության իրավունքը, 27 անգամ՝ ազատության եւ անվտանգության իրավունքը, 16 անգամ՝ սեփականության պաշտպանության: Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունը 9 անգամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է դրսեւորել, 8 անգամ խախտել է հավաքների ազատության իրավունքը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

ՄԻԵԴ վճիռներն ընդդեմ Հայաստանի. Ամենաշատ խախտված դրույթները

Yorumlar