KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Վահե Դավթյան: Սոչիի միջուկային էներգետիկայի գագաթնաժողով

Վահե Դավթյան: Սոչիի միջուկային էներգետիկայի գագաթնաժողով

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
39 0

Սոչիում մեկնարկած “Ատոմէքսպո֊2024” միջազգային ֆորումին քննարկվող կենտրոնական հարցերից էր փոքր հզորություններով ատոմակայանների կառուցումը։ Ոլորտի առանցքային ներկայացուցիչներ` “Ռոսատոմի” նախագահից մինչև ՄԱԳԱՏԷ֊ի փոխտնօրեն հանդես եկան այն դիրքերից, որ մոդուլային կայանների զարգացումը պետք է տեղի ունենա մեծ ատոմային հզորությունների խնդիրները լուծելուց, մասնավորապես` դրանց հզորություններն առաջիկայում գրեթե կրկնապատկելուց հետո (աշխարհում առկա 380 ԳՎտ ատոմային հզորությունները պետք է 2050֊ին հասցվեն 830 ԳՎտ֊ի)։

Դա հատկապես կարևոր է` հաշվի առնելով աշխարհում էլեկտրաէներգիայի պահանջարկի շարունակական աճն ու միաժամանակ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերները։ Այս երկու մեգախնդիրների ներառական ու համալիր լուծում կարող է առաջարկել միայն մեծ ատոմային էներգետիկան։

Դա լավ հասկանում են ոչ միայն Ռուսաստանում, Չինաստանում ու Հնդկաստանում, այլ նաև Արևմուտքում, հատկապես ԵՄ֊ում, որտեղ 2021 թ.֊ին ընդունված տաքսոնոմիայի մասին օրենքում միջուկային էներգիան որակվում է որպես մաքուր ու կայուն։

Այս հարցը հատկապես արդիական է Հայաստանի համար, որտեղ արդեն մոտ 20 տարի է չեն կարողանում որոշել` ինչ մոդելի ու ինչ հզորության կայան են ուզում։

Խնդիրն ունի երկու պատճառ.

1. Չկա էլեկտրաէներգիայի պահանջարկի վերաբերյալ գոնե միջնաժամկետ կանխատեսում, ինչը առհասարակ երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության իրավիճակային բնույթի մասին է վկայում։

2. Հայկակական “խաղաղ ատոմի” զարգացման համար անհրաժեշտ է մեծ քաղաքական կամք ու աշխարհաքաղաքական մտածողություն։ Երկուսի տոտալ դեֆիցիտն էլ ակնհայտ է։

Հայաստանում շրջանառության մեջ դրված մոդուլային ատոմակայանի կառուցման սցենարը կարող է երկիրը փորձադաշտի վերածել։ Մոդուլային ԱԷԿ֊ները աշխարհում դեռ լավ չեն փորձարկված։ Ավելին` հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանց ինտեգրումը էներգահամակարգին ավելի բարդ է, քան ավանդական հզորությամբ կայաններինը, իսկ գեներացիան` անհամեմատ ավելի թանկ։

Ինչ վերաբերում է հարցի գեոքաղաքական֊անվտանգային կողմին, ապա ակնհայտ է, որ էլեկտրաէներգիայի կայուն արտահանում իրականացնելու, արտաքին շուկաներում դիրքերը ամրապնդելու, սեփական “միջուկային կարգավիճակը” բարձրացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է զարգացնել ավանդական` մեծ հզորություններով միջուկային էներգետիկան։

“Ատոմէքսպո֊2024″֊ի պլենարի կարևոր դրույթներից հետևյալն էր.

“Փոքր հզորությամբ մոդուլային միջուկային էներգետիկա հնարավոր է զարգացնել բացառապես ավանդական միջուկային համալիր ունենալու դեպքում”։

Հատկանշական է, որ նույն դիրքերից իր ելույթում հանդես եկավ Հայկական ԱԷկ֊ի դեմ համակարգային պայքար մղող Թուրքիայի էներգետիկայի նախարար Բայրաքթարը` հայտարարելով, որ մեծ կայանները կառուցելուց հետո միայն Անկարան կանդրադառնա մոդուլայիններին։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir