KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռուբեն Սաֆրաստյան: «3+3»-ում մասնակցությունը մեզ օգուտ չի տա

Ռուբեն Սաֆրաստյան: «3+3»-ում մասնակցությունը մեզ օգուտ չի տա

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
351 0

Պրն Սաֆրաստյան, Հայաստանը վերջնականապես հաստատեց «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակում իր մասնակցությունը: Մեզ հետ նույն հարթակում են Ադրբեջանը և Թուրքիան, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություն: Կարելի՞ է արդյոք մեր մասնակցությունը դիտարկել, իբրև այդ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման փուլ:

Իհարկե, ոչ: Ես չեմ կարծում, որ պետք է այդ կողմից դիտարկել: Այստեղ հարցը այլ է: Սա, ինչպես գիտենք, թուրքական նախաձեռնություն է: Այս նախաձեռնությամբ, Թուրքիան իր համար հնարավորություն է ստեղծում՝ Հարավային կովկասում որոշակի խոսքի իրավունք ստանալու և իր ազդեցությունը տարածելու: Սա է ամբողջ խնդիրը: Չեմ կարծում, թե այս պայմաններում մեր մասնակցությունը օգուտ կբերի մեզ:

Իսկ ինչո՞վ այն կվնասի մեզ, այդ դեպքում

Չեմ կարող ասել նաև, որ մասնակցությունը մեզ լուրջ վնասելու է: Եթե, իհարկե, հաջողվի այնպես անել, որ օրինակ՝ Մինսկի խմբում քննարկված հարցերը չքննարվեն նաև այս հարթակում: Այդ պարագայում, կարծում եմ, առանձնապես վնաս չի լինի մեզ: Գիտեք, բայց կարող է լինել հեղինակության վնաս: Ճիշտ եք, այդ պետությունների հետ հարաբերություններ չունենալով հանդերձ, մասնակցում ենք ինչ-որ հարթակում քննարկումների: Երկու պետություններն էլ մեր նկատմամբ հարկադրման և ճնշման ագրեսիվ քաղաքականություն են վարում: Մանավանդ, այսօր սողացող ագրեսիայի միջոցով, այդ պետությունները փորձում են մեր հաշվին իրենց հարցերը լուծել:

Մի խոսքով, «3+3»-ում մասնակցությունը մեզ օգուտ չի տա, իսկ այլ հարթակներում քննարկված հարցերից խուսափելու դեպքում՝ իրական վնասներ նույնպես չենք կրի, բացի իհարկե՝ հեղինակության խնդրից:

Այնուամենայնիվ, ի՞նչ դիվիդենտներ պետք է քաղի Հայաստանը «3+3»-ում

Ես դիվիդենտեր չեմ տեսնում, ի՞նչ դիվիդենտներ կարող են լինել: Դե, հիմնականում պետք է կոմունիկացիաների խնդիրները քննարկվեն: Ճիշտն ասած, լավ չեմ հասկանում, թե այստեղ կոնկրետ ի՞նչ խնդիրներ կարող են քննարկվել, որոնք երկկողմ ձևաչափով հնարավոր չէր քննարկել: Փաստորեն, Թուրքիան, Ռուսաստանի հետ, հավասար իրավունք է ստանում նույն տարածաշրջանի վրա ազդեցություն ունենալու: Ռուսաստանի համար էլ սա հետաքրքիր է նրանով, որ հարթակում չկա արևմուտքը: Նա հասկացնում է արևմուտքին, թե այստեղ մի եկեք, մենք Թուրքիայի, մասնակի նաև Իրանի հետ կլուծենք մեր հարցերը: Թուրքիան էլ, իր հերթին, նույնն ասում է Ռուսաստանին, բայց արևմուտքին դա ներկայացնում է որպես հնարավորություն, իր միջոցով Հարավային Կովկասում ազդեցությունը մեծացնելու: Հասկանում եք, սրանք այնպիսի տարբերակներ են, որ Թուրքիան երկու կողմից հաղթանակած է դուրս գալու:

Առհասարակ ինչպե՞ս ծնվեց «3+3» ֆորմատը

Տեսեք, դեռ 2008-ին, Թուրքիան նմանատիպ նախաձեռնությամբ հանդես եկավ, երբ ռուս-վրացական հակամարտության ժամանակ Ռուսաստանը կիրառեց իր զինված ուժերը: Հարթակում, սկզբում ընդգրկված էր նաև ԱՄՆ-ն, սակայն շուտով Թուրքիան նրան դուրս թողեց, իմ համոզմամբ՝ դա նախապես էր պլանավորված: Սկսեցին քննարկել ռուսների հետ՝ «3+2» ֆորմատը: Ռուսներն այդ ժամանակ չհամաձայնվեցին: Ռուսաստանն այն ժամանակ ավելի ինքնավստահ էր և ցանկություն չուներ կիսելու մեր տարածաշրջանում՝ իր ազդեցությունը: Հիմա իրադրությունն այլ է: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը աշխարհաքաղաքական առումով նահանջում է: Սրա վառ արտահայտությունը Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի ստեղծումն է:

Դուք ասում եք փոխվել է իրադրությունը. Արդյո՞ք Վրաստանի հրաժարվելը այդ հարթակում մասնակցությունից, հետագայում չի փոխի իրադրությունը

Վրաստանի դուրս գալուց հետո, փաստորեն այդ հարթակում մնում է Հարավկովկասյան երկու պետություն, որոնք իրար հետ պատերազմի մեջ են՝ հրադադար է: Ընդ որում, երկրներից մեկն էլ՝ Ադրբեջանը, շատ ավելի ագրեսիվ է տրամադրված: Կարող ենք ասել, որ արդեն «2+3»-ը փաստորեն դառնում է Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման ինչ-որ մի հարթակ: Եթե մինչև այս, քննարկումները եռակողմ էին՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, հիմա դրան ավելանում է Թուրքիան, որոշ չափով նաև Իրանը: Ես կարծում եմ՝ այստեղ մեր դիրքերը կրկին թուլանալու են։

Ռուբեն Սաֆրաստյանի: է արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների պրոֆեսոր

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir