KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Ալիևը և ընտրությունները

Հակոբ Բադալյան: Ալիևը և ընտրությունները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
132 0

Ալիեւը կայացրել է որոշում Ադրբեջանում նախագահի հերթական ընտրության փոխարեն անցկացնել արտահերթ՝ 2024 թվականի փետրվարին: Հերթականը պետք է լիներ 2025-ին:

Ալիեւը մի անգամ էլ կայացրեց այդպիսի որոշում: Հերթականը պետք է լիներ 2018-ի հոկտեմբերին, նա որոշեց անել արտահերթ եւ բերեց ընտրությունը վեց ամիս առաջ՝ 2018-ի ապրիլ:

Իմ վարկածն այն է, ինչի մասին առիթ եմ ունեցել ասելու, որ Ալիեւն այն ժամանակ ազատում էր իր ձեռքերը 2018-ի աշնան համար՝ մեծ հավանականությամբ հենց այդ ժամանակ պատերազմի հնարավորություն ստանալու ակնկալիքով, բայց Հայաստանում 2018-ին տեղի ունեցած փոփոխությունը որոշակիորեն «խառնեց» ծրագրերն ու շփոթեցրեց նրան:

Իհարկե սա իմ սուբյեկտիվ վարկածն է, գնահատականը, մեկնաբանությունը, որը էապես տարբերվում է Հայաստանում ամենատարբեր քաղաքական ճամբարներից սերող տարածված գնահատականներից: Ի վերջո, կա մի ուշագրավ փաստ, որ այսօր տարբեր վարկածներ գեներացնող գործնականում բոլոր քաղաքական ճամբարները (նկատի ունեմ դրանց առաջնորդող դերակատարների, այլ ոչ ֆունկցիոներների մակարդակով) եթե ոչ մասնակցություն, ապա բավականին ակտիվ լոյալություն են ցուցաբերել 2018-ին կատարվողի հանդեպ, յուրաքանչյուրը դրանում տեսնելով իր համար շահեկան մի բան:

Վերադառնալով Ալիեւի՝ արտահերթի վերաբերյալ նոր որոշմանը: Նա իմ գնահատմամբ դարձյալ «ազատում» է ձեռքերը 2024-ի փետրվարից հետոյի ժամանակահատվածի համար ինչ որ ակնկալիք ունենալու կամ հաշվարկելու նկատառումով:

Չգիտեմ, որքանով է էական, թե պարզապես զուտ ժամանակագրական է այն, որ նա այդ որոշումը նա կայացնում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանի այցից հետո:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir