KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Կարեն Մարալչյան: Իրանը Փաշինյանից փաստաթուղթ է ուզում պոկել

Կարեն Մարալչյան: Իրանը Փաշինյանից փաստաթուղթ է ուզում պոկել

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
229 0

Հայ-ադրբեջանական վերջին սրման, ինչպես նաև տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, թերևս ոչ պատշաճ ուշադրության արժանացավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Իրան մեկնելու , այնտեղ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպելու տեղեկությունը։

Հայկական կողմը այցի վերաբերյալ ընդամենը կարճ պաշտոնական տեղեկատվություն էր հայտնել։ Ալի Շամխանին էլ որոշ փակագծեր էր բացում՝ նշելով, թե քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, հերթական անգամ ընդգծել, որ Իրանը դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություններին։ Իրանական փորձագետների տվյալներով ՝ քննարկման թեման բոլորովին այլ է եղել։

Իրանական կողմը շեշտը դրել է Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու և Հայաստանի գործող իշխանություններից որևէ փաստաթուղթ պոկելու վրա։ Այդկերպ Իրանը փորձում է հնարավոր էսկալացիայի պայմաններում լեգիտիմ իրավունք ստանալ մտնելու Հայաստանի տարածք և կանխել առնվազն «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջան փոխանցելու հեռանկարը։

Շատ ավելի ուշագրավ է, որ այդ նպատակի համար Թեհրան են հրավիրում ոչ թե գործող իշխանությունների որևէ այլ ներկայացուցչի, այլ հենց Արմեն Գրիգորյանին, որին Իրանում համարում են Արևմուտքի գործակալ և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման գլխավոր օպերատորներից մեկը։

Իրանական աղբյուրները չեն բացառում, որ Արմեն Գրիգորյանի դեմ որոշակի կոմպրոմատներ են դրել։ Այս կերպ Իրանը մի քանի խնդիր է լուծում, համարյա առաջին ձեռքով Նիկոլին փոխանցել իրենց առաջարկը, երկրորդ՝ փչացնել Արմեն Գրիգորյանին, եթե հանկարծ հայկական կողմը մերժի իրանական կողմի առաջարկը և երրորդ՝ որոշ աղբյուրներ չեն բացառում, որ Արմեն Գրիգորյանի առջև համապատասխան նյութեր են դրել կապված թե՛ իր անձնական և թե՛ քաղաքական կյանքի նրբությունների հետ։

Սա առաջին դեպքը չէ, որ Իրանը նման դաշինք է առաջարկում։ Ժամանակին 44-օրյա պատերազմից հետո Հայաստան իրանցի գեներալներ են ժամանել, այդ թվում նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից։ Իրանը վախենում է, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրի տակ ինչ-որ թուղթ կստորագրի և կլեգիտիմացնի միջանցքի տրամադրումը թուրք-ադրբեջանական տանդեմին։

Հատկապես այսօր իրանաադրբեջանական գերլարված հարաբերությունների ֆոնին, երբ Ադրբեջանը չի խորշում տեղեկություններ տարածել, թե իբր Իրանը Հայաստանին անօդաչուներ է տրամադրել, Իրանը փորձում է հնարավորինս ապահովագրել իրեն՝ այդ թվում գիտակցելով, որ Հայաստանի գործող իշխանությունները ամենևին էլ նույն գծի վրա չեն խաղում, ինչ պաշտոնական Թեհրանը։

Կարեն Մարալչյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir