Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան: Պատերազմը Ուկրաինայում ունի տնտեսական օգուտներ

Ուկրաինական պատերազմի պատճառների և հետևանքների շուրջ 2022 թ. սկզբներից քաղաքական սուր բանավեճերը շարունակվում են: Դիրքորոշումները հիմնականում հանգում են հետևյալ եզրահանգումներին: Արևմտյան կենտրոնները միաձայն և միաբերան ազդարարում են ագրեսոր Ռուսաստանի դեմ ուկրաինական ժողովրդի պայքարը, որը նաև ժողովրդավարության ու Եվրոպայի փրկության համար է: Ռուսական կողմը հակադարձում է. ագրեսորը Արևմուտքն է, ՆԱՏՕ-ն է, որը ընդլայնվում է դեպի ռուսական սահմանները և ժողովրդավարացման կեղծ կարգախոսներով ու գունավոր հեղափոխություններով ներխուժել է հետխորհրդային տարածաշրջաններ և ձգտում է քաոս և փլուզում առաջ բերել բուն Ռուսաստանում: Այս գաղափարա-քաղաքական բախումը դեռ երկար է շարունակվելու, նաև պատերազմի ավարտից հետո: Պատմությունը կտա իր գնահատականը, ով էր ճիշտ, ով էր սխալ: Բայց այժմ գաղափարա-քաղաքական գործոնից բացի կա տնտեսական խոչընդոտ, որը վերջին մեկ տարում քանի գնում ավելի մեծ նշանակություն է ստանում: Դա բավականին սարսափելի մի իրողություն է, որն ամենամեծ վտանգն է խաղաղության գլխին կախված: Ակնհայտ երևում է, որ պատերազմի արագ կանգնեցումը կարող է դառնալ տնտեսապես ոչ շահավետ: Ռուսաստանի տնտեսությունը մեծամասամբ տեղափոխվել է ռազմական ռելսերի վրա և կողմնորոշված է ռազմաճակատի կարիքների բավարարմանը: Տնտեսության ապառազմականացումը կարող է ավելի ցավոտ և ճգնաժամային լինել և առաջացնել սոցիալական դժվարագույն խնդիրներ: ԱՄՆ-ի տնտեսական կարողությունները ևս կապված են ներկա պատերազմի հետ: Երկրի խտացված գազի և զենքի վաճառքը եվրոպական պետություններին հսկայական շահույթներ են ապահովում, այստեղ ևս ռազմաարդյունաբերական համալիրը վերելք է ապրում: Մեծ հաշվով պատերազմը առավել կորստաբեր է առաջին հերթին «ժողովրդավարական» Ուկրաինայի համար, որն ընկավ լիբերալ ծայրահեղականների թակարդը և հայտնվեց ճահճում: Իհարկե այստեղ էլ կան փող աշխատող ձեռներեցներ, անհնար է, որ հսկայական օգնությունները վրա կոռուպցիա և յուրացումներ չլինեն: Ռուսական էժան գազից զրկված Եվրոպան ևս կորուստներ է ունենում, բայց ռազմարդյունաբերական կապիտալի տերերը կարծես թե ավելի ազդեցիկ են: Ինչևէ, ռազմականացված Ռուսաստանն այժմ ավելի մեծ դերակատարում է ձեռք բերում գլոբալ քաղաքականության մեջ: Սա Արևմուտքի լուրջ պարտությունն է:

Share this content:

Yorum gönder