Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան: Թրամփի համար ԱՄՆ շահերն ավելի կարևոր են, քան որևէ այլ բան

Թրամփի վարչակարգը հաստատուն քայլերով տեղափոխվում միմիայն ամերիկյան շահերի պաշտպանության հարթակ: Մերկ հաշվարկ, տնտեսական օգուտ, բիզնես շահեր և միմիայն կոնկրետ պարտավորությունների կատարում: Նույնիսկ ԱՄՆ-ի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամները պարտավոր են ենթարկվել նոր կանոններին: Հանուն «ժողովրդավարության» ԱՄՆ -ի հաշվին գլոբալ շոուն ետին պլան է մղվել: Այս քաղաքականության արդյունքում Հավաքական Արևմուտքը երկփեղկվել է: Թրամփը և նրա կառավարությունը չեղարկում են «ձրիակեր» Եվրոպայի հանդեպ առևտրա-տնտեսական արտոնությունները: Եվրոպական Միությունը այսուհետ պարտավոր է ուկրաինական կողմին տրվող զենքն ու զինամթերքը գնել ԱՄՆ – ից: Նոր կնքված պայմանագրերով ԵՄ պետությունները ԱՄՆ ապրանքներ արտահանելու են 15% մաքսատուրքով, իսկ ամերիկյան ապրանքները ԵՄ- ում ընդհանրապես ազատվում են մաքսատուրքերից: Սա դեռ բավական չէր, ԵՄ-ն պարտավորվում է հինգ վեց հարյուր միլիարդի ներդրումներ անել ԱՄՆ-ում: Ուրսուլան շատ խեղճացած էր Սպիտակ Տանը: Համոզված եմ, որ գինեկոլոգի մասնագիտությունը համատեղելի չէ ԵՄ-ի նման գիգանտ կառույցի գործադիր բարձրագույն իշխանության ղեկավարի աթոռին: Ինչ՞ հետևանքներ կունենա ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների նման ձևաչափը, արդյոք՞ եվրոսկեպտիկները չեն ակտիվանա, ինչ ընթացք կունենան ուկրաինական ճակատի մատակարարումները և բազմաթիվ այլ հարցեր են ի հայտ գալիս: Այս հանգամանքները պետք է նորից մտածելու տեղիք տան Հայաստանի եվրաքվեականներին:

Share this content:

Yorum gönder