KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Հարցեր, որոնց պետք է պատասխանի վարչապետը

Գարիկ Քեռյան: Հարցեր, որոնց պետք է պատասխանի վարչապետը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
124 0

Ներկա քաղաքական իրադրությունը պահանջում է գործող քաղաքական ղեկավարությունից/գործադիր իշխանության ղեկավար այրերից և առաջին հերթին վարչապետից պատասխանել հանրությանը միտքը և հոգին փոթորկող հետևյալ հարցադրումներին 1. Ինչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար, եթե Լարսի ճանապարհը, որտեղ արդեն 3200 հայկական բեռնատար է կանգնած, չբացվի: 2. Արդյոք գոյություն ունեն ելքեր էներգետիկ համակարգի գոյությունն ու գործունեությունը ապահովելու համար, եթե պատժիչ քայլով կասեցվի ռուսական գազի և բենզինի մատակարարումը կամ էլ այն շարունակվի մատակարարվել շուկայական-միջազգային գներով 3. Արդյոք հաշվարկվել են այն վնասները, որ կարող է կրել մեր ազգաբնակչությունը, եթե արգելվի ՌԴ-ից ՀՀ տրանսֆերները: 4. Ինչ է արվելու այն դեպքում, եթե Ադրբեջանը օգտվի ստեղծված ուժային վաակումից և Թուրքիայի օժանդակությամբ, Ռուսաստանի և Իրանի պասիվությունը և չեզոքությունը ապահովելով գնա ուժային լուծումների սահմանագծման և միջանցքի հարցերում: Արցախի հայկականության կայծակնային վերացումը դրա վառ օրինակն է: 5. Արդյոք՞ գնահատվել և հաշվարկվել են այն սպառնալիքները, որոնք բխում են Արևմուտքի հետ պատերազմով թելադրված ռուս-թուրք-ադրբեջանական ներկա համագործակցային ձևաչափից ու ՌԴ-Իրան հակաարևմտյան միասնական դիրքորոշումից: Սպառնալիքներ որոնք տեսանելի են կապված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ մերձեցման քաղաքականությունից, երբ դա թշնամաբար է ընկալվում Մոսկվա-Թեհրան-Բաքու, Երբեմն նաև Անկարա շրջանակում:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir