KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ալիևը և Ղարաբաղը

Գարիկ Քեռյան: Ալիևը և Ղարաբաղը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
229 0

Ալիևը «հումանիտար» օգնություն ուղարկելով Արցախ, դիմակազերծեց իր, իսկ ձեռքով պտտվող քարոզչական դրույթը, որով հումանիտար ճգնաժամը ներկայացվում էր կեղծ և սադրիչ: Երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Քննարկվում էր այս հարցը , Ադրբեջանի ներկայացուցիչը նկարներ էր ցույց տալիս, թե ինչպես Ստեփանակերտում կերած խմած հայերը ծննդյան տորթ են կտրում: Իսկ հիմա ալյուր են ուղարկում բնակչությանը սովից փրկելու համար: Ալիևը հեռատես, հմուտ և խորամանկ քաղաքական գործիչ է ու դիվանագետ: 2003 թ.-ից միանձնյա լինելով իշխանության գլուխ պարտություններ չի կրել ոչ ներքաղաքական, և ոչ էլ արտաքին քաղաքական ոլորտներում: Բայց ինչպես ժողովուրդն է ասում «փորձված աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում»: Եթե բավականին տևական ժամանակ դու և քո իշխանական պաշտոնյաները առավոտից երեկո, միշտ և ամենուրեք ազդարարում եք հայերի սարքած կեղծ հումանիտար աղետի մասին, հիմա ինչի համար եք այլուր ուղարկում և ինքներդ ձեզ խայտառակում և բացահայտ ստախոսի պիտակ վաստակում: Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ասած, բա քեզ պետք էր Հեյդարիչ, հայ հայ «համոզել » էիր, որ կյանքը ուրախ է ապրուստը ձրի, հայերն էլ դերասանություն են անում: Ի դեպ այս ադրբեջանական «օգնությունը» զրոյացնում և արժեզրկում է նաև վերաինտեգրման մասին Բաքվի պաշտոնական նարատիվը: Ինտեգրացիան ենթադրում է պետությունների և ազգերի կատարյալ փոխվստահություն, իրավահավասարություն, հարգանք միմյանց էթնիկ ինքնության նկատմամաբ, թշնամության բացակայություն և անվտանգային միջավայր: Այս թվարկվածներիցս ոչինչ չկա Արցախի հայության և Ադրբեջանի միջև հարաբերություններում: Առանց դրանց ինտեգրումը բացառվում է: Ինտեգրացիայի ամենակատարյալ օրինակը Եվրոպական Միությունն է: ԵՎ անհասկանալի է իրավահավասարության և փոխադարձ վստահության հիմքի վրա կառուցված ԵՄ լիդերները տեսնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը, ինչ խղճով են ինտեգրման մասին խորհուրդներ տալիս, ոտնատակ տալով ինքնորոշման իրավունքը: Լավ հասկանալով արդի գլոբալ քաղաքական գործընթացները, մասնագիտության բերումով լավ գիտեմ, որ ինտեգրացիան և համագործակցությունը պրոգրես է, մեկուսացումը՝ ռեգրես, հետընթաց: Բայց ինտեգրման ելման կետը իրավահասարությունն է և ինտեգրվող ազգերի միջև թշնամության բացակայությունը: Արցախի ինքնորոշման իրականացումից հետո կարող է միայն իրականանալ համագործակցությունն ու բարեկամությունը, որը նաև բխում է Ադրբեջանի հասարակ ազգաբնակչության շահերից: Իհարկե հնարավոր է, որ Բաքվում մտածում են միմիայն ուժային լուծման տարբերակի մասին, որն առավել հավանական սցենար է, քան ներկա ինտեգրման առաջարկը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir